Թուրքական լիրան հերթական անգամ թարմացրել է արժեզրկման պատմական ռեկորդը
Կենտրոնական բանկի ղեկավարության կազմում արված կադրային փոփոխությունների ֆոնին թուրքական լիրան կրկին արժեզրկվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով աճուրդի տվյալները։
Այսօր առավոտյան արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 դոլարի դիմաց 9,18 լիրա փոխարժեքով։ Թուրքական արժույթի անկումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի երկու տեղակալների՝ Սեմիհ Տյումենի և Ուգուր Նամիկ Քուչուկի պաշտոնանկության մասին լուրերի ֆոնին:
Ընդ որում՝ փորձագետներն ասում են, որ Քուչուկը ԿԲ–ի միակ պաշտոնյան էր, որը դեմ էր տոկոսադրույքի նվազեցմանը։ Էրդողանը, որը կադրային որոշումներ կայացնելուց առաջ հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի ղեկավար Շահափ Քավջիօղլուի հետ, կողմ է տոկոսադրույքների նվազեցմանը՝ պնդելով, որ գնաճը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։
Նշենք, որ լիրայի փոխարժեքը նախորդ երեք շաբաթվա ընթացքում մի քանի անգամ թարմացրեց նախորդ պատմական մինիմումը՝ 8,81 լիրա մեկ դոլարի դիմաց։ Լիրան սկսեց էժանանալ, երբ Թուրքիայի կենտրոնական բանկը սեպտեմբերի 23-ին առանցքային տոկոսադրույքը 19 տոկոսից նվազեցրեց մինչև 18 տոկոս, մինչդեռ վերլուծաբանները սպասում էին, որ այն կպահպանվի նախկին մակարդակում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.