Եզակի ձևաչափ է․ Զախարովան՝ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման մասին
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը ևս մեկ կարևոր ձևաչափ է խնդիրների հաղթահարման ու վստահության մթնոլորտի ստեղծման, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար: Այսօր ճեպազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս հանդիպումն առաջինը չէր, կրոնական առաջնորդների միջև շփումները տասնամյակներ շարունակ պահպանվում են։ Դրանք առանձնանում են վստաության բարձր մթնոլորտով», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, ներառյալ վստահության ամրապնդումը, հումանիտար խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության օբյեկտների պահպանումը։
Նա նշել է, որ սա եզակի ձևաչափ է, որը նպաստում է կողմերի միջև փոխըմբռնման խորացմանը և միջկրոնական երկխոսության առաջխաղացմանը:
Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 12-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Հոկտեմբերի 13-ին կայացել է հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 15:16
В настоящее время Элизабет Петросян, супругу председателя партии «Возрождающаяся Армения» Ваге Акопяна, которая является руководителем медиа-ресурса PARA TV, везут в следственный отдел Эребуни.
-
2025-06-25 15:13
Аудиозаписи с участием лидера движения "Священная борьба" Баграта Галстаняна не содержат признаков состава преступления, описанного Следственным комитетом по делу о захвате власти и теракте, считает бывший прокурор Еревана, адвокат Раффи Асланян.
-
2025-06-25 15:12
Посольство России в Армении опубликовало информацию о новых правилах въезда в Российскую Федерацию
-
2025-06-25 15:11
Появился предварительный список задержанных по итогам сегодняшних обысков в домах оппозиционеров В нем, помимо архиепископа Баграта Галстаняна, еще семь человек.