Последние новости

Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Րոպեներ առաջ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, News.am-ը տեղեկանում է «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ այդ որոշումը կայացրել է դատավոր Բորիս Բախշիյանը։

Հիշեցնենք, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Այդ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս 3 անձ, նրանց թվում է նաև Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ