Իրանը նախազգուշացրել է Ալիևին «սատանայի կողմից կազմակերպված ծուղակների մասին»
Կեղծ ու ոչ կառուցողական հայտարարությունները բարեխղճության ու ողջամտության նշան չեն: Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ մեկնաբանելով Իրանի հասցեին Ադրբեջանի նախագահի արված մեկնաբանությունները, տեղեկացնում է News.am-ը:
«Հարևանների սկզբունքների ու պահանջների անտեսումը և կեղծ ու ոչ կառուցողական հայտարարությունները բարեխղճության ու ողջամտության նշան չեն: Մեղադրանքները երկրի նկատմամբ, որին միջազգային հանրությունը ճանաչում է՝ որպես թմրամիջոցների դեմ պայքարի հերոս, որևէ ազդեցություն չունի, բացի հռետորի խոսքերը որակազրկելուց»,-գրել է նա Թվիթերում: Շամխանին նախազգուշացրել է Իլհամ Ալիևին «սատանայի կազմակերպած ծուղակների մասին»:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն վճռական կերպով հերքել էր նոր մեղադրանքները, որոնք հնչեցրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրանի հասցեին Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովի ժամանակ՝ կեղծիք անվանելով դրանք:
Խաթիբզադեն ասել է, որ ԶԼՄ-ներում այդպիսի մեղադրանքները ծառայում են միայն սիոնիստական ռեժիմի շահերին ու նպատակ ունեն ազդել Իրանի ու Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերություններին:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանն «արգելապատնեշ է սահմանել Իրանից ավելի վաղ Հայաստանի կողմից վերահսկվող տարածքով թմրանյութերի շրջանառության երթուղու վրա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.