Последние новости

Վլադիմիր Հովհաննիսյանին ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով»,– նշված է փաստաթղթում։

Նշենք, որ Հովհաննիսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականի հունիսի 4-ից։

Նա մինչ այդ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում որպես ավագ դատախազ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ