Գորիսեցիներին հերթով կանչում են հարցաքննության, բոլորը զարմանում են, թե ինչի մասին է խոսքը
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր դեմ հարուցված քրեական գործի և ՏԻՄ ընտրություների արդյունքների մասին Sputnik Արմենիայի տաղավարում զրուցել ենք Առուշանյանների ընտանիքի փաստաբանի հետ։
Գագիկ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Գորիսի քննչական կոմիտե են հրավիրվել «Առուշ Առուշանյան» դաշինքի տասնյակ համակիրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Առուշանյանների ընտանիքի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Այս պահին արդեն 11 հոգի հարցաքննվել են։ Բոլորին նույն հարցն են տալիս` Գագիկ Առուշանյանը ընտրակաշառք բաժանել է, թե ոչ։ Բոլորը զարմանում են, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով` այդ 11 հոգուց զատ ևս 50-60 գորիսեցու են պատրաստվում հարցաքննել։
Նա նշեց, որ Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, դեռևս չի հարցաքննվել։
Մելքոնյանը Գագիկ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործը անհիմն է որակում և այն պայմանավորում է երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։
«Ամեն ինչ տեղի է ունեցել հասարակության, լրատվամիջոցների աչքի առաջ։ փորձում են ուղղակի այս փառահեղ, շռնդալից հաղթանակն ինչ-որ ձևով նսեմացնել, փորձում են ինչ-որ քայլերի գնալ։ Ուրիշ բան չունեմ ասելու»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր` Գագիկ Առուշանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իբր նա 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։
Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։
Դատարանը թույլատրել է խուզարկությունն անցկացնել հոկտեմբերի17–19–ը, մեկ անգամ ու մեկ վայրում։
Երեկ` ՏԻՄ տընտրությունների օրը, կարմիր բերետավորների մի մեծ խումբ փակեց դաշինքի գրասենյակի ելումուտն ու իրականացրեց այդ խուզարկությունը։
Խուզարկությունը տևեց 3,5 ժամ և ավարտվեց ընտրատեղամասերը փակելուց հետո։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.