«Հրապարակ». ՊԱՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԳՅՈՒՄՐԻԻ ՔՊ-Ի ՇՏԱԲՈՒՄ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԵԾԿՌՏՈՒՔ Է ԵՂԵԼ. «ՏԱԿԻՑ ԽԱՂԵՐ ԵՍ ՏՎԵԼ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի ընտրություններում պարտվելուց հետո Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել։ Սկսել են միմյանց մեղադրել պարտության համար, հարձակվել են իրար վրա, անգամ հայհոյանքներ ու ծեծկռտուք է եղել: Վիճել են հատկապես ՔՊ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ու նախկին մարզպետ, այժմ ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:
Մեր աղբյուրը պատմեց, որ վեճը սկիզբ է առել ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքից, որը մեղադրել է գյումրեցի ՔՊ-ականներին, թե «Նիկոլ Փաշինյանի նկարը դոշերիդ խփած՝ ման եք գալիս, բայց ոչ մի բան չարեցիք, որ հաղթեք»։ Ապա Կարեն Սարուխանյանն է մեղադրել մարզպետ Հովհաննես Հարությունյանին` վատ, ոչ թիմային աշխատանքի համար, վերջինս համարժեք արձագանքել է` նրան մեղադրելով տակից խաղեր տալու մեջ: Ընթացքում սեռական հայհոյանքներ ու քաշքշուկ է սկսվել:
Փորձել է իր խոսքն ասել Նազելի Բաղդասարյանը, և նրան էլ են սաստել, թե` քո մեղքն էլ փոքր չէ պարտության մեջ․ ազգուտակիդ մտցրիր ցուցակ, որի մեծ մասին մարդիկ չէին ճանաչում։ Հետո Ֆեյսբուքում «լայվ է մտնում» Սուրո Թորոսյան անունով ինչ-որ մի մոլի նիկոլական, որի էջում գրված է, թե ինքը Թալինի ՋՕԸ-ում է աշխատում, և ուղիղ եթերում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում Գյումրու ընտրություններում պարտված ՔՊ-ականների հասցեին, այդ թվում՝ Նազելի Բաղդասարյանի, Արսեն Թորոսյանի և այլոց։ Մի քանի ժամ անց, սակայն, այս օգտատիրոջ «լայվն» արդեն հեռացված էր Ֆեյսբուքից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: