ԵՄ․ Թուրքիան հեռացել է ժողովրդավարությունից
Թուրքիան բարեփոխումների հարցում առաջընթաց չի գրանցել և շարունակում է հեռանալ ժողովրդավարությունից: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը:
Այն ընդգծել է «Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության լուրջ թերությունները»՝ միաժամանակ նշելով, որ ԵՄ-ին անդամագրվելու թեկնածու երկիրը նահանջել է ժողովրդավարությունից:
Նշվում է, որ Թուրքիան պահպանում է նախագահական համակարգի կառուցվածքային թերությունները և անտեսում է Եվրոպայի խորհրդի և դրա մարմինների հիմնական առաջարկությունները:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ գործադիր իշխանության ժողովրդավարական հաշվետվողականությունը երկրում մնում է ընտրություններով սահմանափակված՝ զսպումների և հավասարակշռումների արդյունավետ մեխանիզմի բացակայության պատճառաբանությամբ:
Հազարավոր թուրք դատավորներ և դատախազներ ազատվել են աշխատանքից կամ բանտարկվել 2016-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո: Նրանք փոխարինել են նոր անփորձ աշխատակիցներով կամ կառավարության կողմնակիցներով, ինչը ճգնաժամ է առաջացրել երկրի դատական համակարգում:
Հանձնաժողովը հիշեցրել է, որ Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազը ձգտում էր փակել քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը, ինչը հանգեցրեց Թուրքիայում քաղաքական բազմակարծության թուլացմանը: ««Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության շուրջ 4000 անդամներ և պաշտոնյաներ շարունակում են բանտում մնալ, այդ թվում՝ մի շարք խորհրդարանականներ», - ասվում է զեկույցում:
«Քաղաքացիական հասարակությունը մշտական ճնշման տակ էր, և ազատ գործունեության տարածքը շարունակում էր փոքրանալ՝ սահմանափակելով խոսքի և միավորումների ազատությունը»:
Զեկույցում մտահոգություն կա դատական իշխանության անկախության համակարգված բացակայության և դատավորների ու դատախազների նկատմամբ չափազանց մեծ ճնշումների վերաբերյալ: «Մտահոգիչ է մնում դատավորների և դատախազների հավաքագրման և առաջխաղացման օբյեկտիվ, արժանիքների վրա հիմնված, միատեսակ և կանխորոշված չափանիշների բացակայությունը»:
Հանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիան միջազգային պարտավորություններին համապատասխան հակակոռուպցիոն մարմիններ չի ստեղծել: Այն կոչ է արել կառավարությանը բարձրացնել պետական հաստատությունների հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: Երկրում, որտեղ կոռուպցիան համատարած խնդիր է մնում, չկա հակակոռուպցիոն ռազմավարություն և գործողությունների ծրագիր:
Զեկույցում ընդգծվում է, որ տարիների ընթացքում մարդու իրավունքներն ու հիմնարար իրավունքները վատթարացել են:
«Թուրքիայի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարումից հրաժարվելը ավելի է մեծացրել միջազգային և եվրոպական չափանիշներին դատական համակարգի համապատասխանության վերաբերյալ մտահոգությունները»: «...Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալը կասկածի տակ է դնում նաև նման չափանիշներին հավատարիմ մնալու հարցը»:
Եվրահանձնաժողովի զեկույցում քննադատություն կա նաև Թուրքիայի անդրահմանային ռազմական գործունեության վերաբերյալ և նշվում է, որ «Լիբիայում Թուրքիայի ռազմական աջակցությունը՝ ներառյալ տեղում օտարերկրյա մարտիկների տեղակայումը, IRINI գործողության հետ համագործակցության բացակայությունը վնասակար են ԵՄ-ի արդյունավետ գործունեության համար»:
«Թուրքիան ցանկանում է տեսնել Սիրիան կայուն և բարգավաճ՝ նպատակ, որը նա կիսում է ԵՄ-ի հետ: Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակել է սեփական ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, այդ թվում՝ Թուրքիայի աջակցությամբ զինված աշխարհազորի օգնությամբ»:
Զեկույցում շեշտվում է, որ կանխատեսելիությունը, թափանցիկությունը և նորմատիվ պահանջների կատարումը շարունակում են մտահոգիչ մնալ, քանի որ ինստիտուցիոնալ և կարգավորող միջավայրը շարունակում է թուլանալ:
«Ընդհանուր առմամբ, շատ ոլորտներում անհրաժեշտ են զգալի ջանքեր՝ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: Կարգավորող մարմինների անկախության ապահովումը և վարչական կարողությունների զարգացումը Թուրքիայի համար առանցքային են հետագա առաջընթացի համար», - ասվում է զեկույցում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.
-
2025-07-17 14:12
Правительство Армении окончательно рассчитается по расходам, связанным с фиктивным инвестором в железную дорогу Иран-Армения. Постановление об этом было принято на заседании правительства республики.
-
2025-07-17 14:11
Экспортерам армянского коньяка, пострадавшим из-за задержек транзита через территорию Грузии, предоставят отсрочку по выплатам кредитов на закупку винограда, взятым в 2022–2023 годах. Соответствующее постановление было принято на заседании правительства в четверг.