Քերոբյան․ Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը
Ընդհանուր գնաճը 8,9 տոկոս է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր։ Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ վստահեցնելով, որ գնաճի դեմ իրենք պետք է պայքարեն և պայքարում են։
Վահան Քերոբյանը որպես գնաճի դեմ իրենց կիրառած գործիքակազմ՝ նշեց «կոնսուլտացիաները տարբեր երկրների հետ»։
«Անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ՝ առաջին հերթին ԵԱՏՄ գործընկերների, նաև Ուկրաինայի և Հարավամերիկյան երկրների հետ, որպեսզի կարողանանք ՀՀ տնտեսվարողներին ապահովել ցածր գներով կամ նորմալ գներով ապրանքներով և հումքով, ինչը թույլ կտա մեղմել գնաճը», - ասաց նա։
Իրենց գործիքակազմի արդյունավետության մասին Վահան Քերոբյանը չխոսեց, սակայն մտահոգություն հայտնեց գնաճը զսպելու՝ ԿԲ-ի կիրառած գործիքակազմի առնչությամբ։
«Երբեմն այդ գործիքակազմը սկսում է վտանգել կամ վնասել տնտեսության՝ մեզ համար շատ կարևոր ճյուղերը, օրինակ՝ արտահանմանը։ Գիտեք, որ արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարվա, երևի, ամենացածր կետի վրա է, և դա մեզ, ինչպես նաև մեր արտահանողներին, շատ է անհանգստացնում», - ասաց Քերոբյանը՝ ԿԲ-ից ակնկալելով, որպեսզի չվտանգի արտահանման ոլորտը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.
-
2025-07-17 14:12
Правительство Армении окончательно рассчитается по расходам, связанным с фиктивным инвестором в железную дорогу Иран-Армения. Постановление об этом было принято на заседании правительства республики.
-
2025-07-17 14:11
Экспортерам армянского коньяка, пострадавшим из-за задержек транзита через территорию Грузии, предоставят отсрочку по выплатам кредитов на закупку винограда, взятым в 2022–2023 годах. Соответствующее постановление было принято на заседании правительства в четверг.