Պուտինը համաձայն չէ Էրդողանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերաբերյալ հարցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն կարծիքի հետ, որ մարդկության ճակատագիրը ներկայումս կախված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երկրների նեղ շրջանակից։
«Ոչ», - հինգշաբթի հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով «Վալդայ» միջազգային ակումբի նիստին մոդերատորի հարցին: Նա հավելել է, որ հասկանում է Էրդողանի նման հայտարարության պատճառները։ «Որովհետև, ըստ երևույթին, նա կարծում է, որ Թուրքիան ևս կարող էր Անվտանգության խորհրդի մշտական անդամ լինել։ Սակայն այդ հարցը մենք՝ Ռուսաստանը չէ լուծելու, դա պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով, երբ սահմանվեն և վերջնականապես լուծվեն նմանատիպ հարցերը»,- նշել է Պուտինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա՝ Էրդողանը իրավացի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ուժերի որոշակի հարաբերակցություն կար, սակայն այժմ այն փոխվում է։ «Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք այս կազմակերպությունը (ՄԱԿ - խմբ.) դարձնել ավելի հավասարակշռված, մանավանդ որ, իսկապես, այս իմաստով նախագահ Էրդողանը ճիշտ է, որ այն ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ կար ուժերի որոշակի հարաբերակցություն, սակայն այժմ այն փոխվում է: Այն արդեն փոխվել է», - ասել է Պուտինը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 15:16
В настоящее время Элизабет Петросян, супругу председателя партии «Возрождающаяся Армения» Ваге Акопяна, которая является руководителем медиа-ресурса PARA TV, везут в следственный отдел Эребуни.
-
2025-06-25 15:13
Аудиозаписи с участием лидера движения "Священная борьба" Баграта Галстаняна не содержат признаков состава преступления, описанного Следственным комитетом по делу о захвате власти и теракте, считает бывший прокурор Еревана, адвокат Раффи Асланян.
-
2025-06-25 15:12
Посольство России в Армении опубликовало информацию о новых правилах въезда в Российскую Федерацию
-
2025-06-25 15:11
Появился предварительный список задержанных по итогам сегодняшних обысков в домах оппозиционеров В нем, помимо архиепископа Баграта Галстаняна, еще семь человек.