Վարդևանյան․ Թաթոյանի փաստարկները բխում են Հայաստանի շահերից
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն կարող է իր թեկնածուին առաջադրել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, News.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նշենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել է, որ Թաթոյանը հակահեղափոխական դիրքերից է հանդես եկել, նրա պաշտոնավարմանը մի քանի ամիս է մնացել։
Ըստ Վարդևանյանի՝ այդ հարցը շրջանառության մեջ դրվեց իշխանական ներկայացուցիչների կողմից այն պայմաններում, երբ Արման Թաթոյանը խոսում էր ՀՀ սահմաններում հանցավոր կերպով գտնվող ադրբեջանական զինված ուժերի վերաբերյալ.
«Փոխանակ աջակցեն Մարդու իրավունքների պաշտպանին, վերահաստատեն նրա դիրքորոշումները, իշխանության ներկայացուցիչները սկսեցին քննադատել նրան, մի հատ էլ արժանահավատությունը կասկածի տակ դրեցին. սա խայտառակություն է։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ այս իշխանությունների հայտարարությունները և Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունները շատ հետաքրքիր կերպով մեկտեղված են։ Գիշերվանից ամբողջ ադրբեջանական մամուլը խոսում է այն մասին, որ Մարդու իրավունքների պաշտպանին քննադատեն ու հղում են անում իշխանության ներկայացուցիչներին այդ քննադատումը հիմնավորելու համար»։
Արամ Վարդևանյանը նկատեց, որ Արման Թաթոյանն այնպիսի փաստահավաք առաքելություն է իրականացնում, որոնք օգտագործվում են որպես փաստարկներ՝ միջազգային տարբեր հարթակներում.
«Բխում են բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից։ Այլ հարց է, որ Հայաստանի Հանրապետության շահից բխող հանգամանքը կարող է այս իշխանություններին կարող են լինել ոչ հաճելի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 13:05
Власти Армении запустили операцию "план переворота" и не ограничатся только "'Электрическими сетями Армении''. Об этом в своем ТГ-канале написал эксперт по вопросам энергетической безопасности Ваге Давтян.
-
2025-06-25 12:32
Сотрудники СНБ Армении во время обысков у архиепископа Баграта Галстаняна вынесли из дома несколько пакетов и ящиков, предположительно, с вещдоками. Спустя некоторое время из дома вывели самого Галстаняна.
-
2025-06-25 12:22
Обыск в доме архиепископа Баграта все еще продолжается, но в какой-то момент он вышел на балкон, и когда журналисты издалека попросили объяснить, что происходит, он ответил с иронией: «Терроризмом, оказывается, занимались».
-
2025-06-25 12:18
Служба национальной безопасности Армении также подвергла приводу депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна.