«Փաստ». ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՈՐՈՇ ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին սոցցանցային հարթակներում տարածվում են կասկածելի ծագմամբ տեղեկություններ, թե հնարավոր է՝ առաջիկայում պատվաստումները դառնան վճարովի: Նման տեղեկությունները չափազանց արագ են տարածվել և խուճապ են առաջացրել հանրության շրջանում:
«Փաստ» թերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե որքանով է հավանական նման քայլը:
«Պատվաստումները շարունակվում են անվճար տրամադրվել ՀՀ քաղաքացիներին, այդ առումով մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել», - ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը: Միևնույն ժամանակ Խաչատրյանը նաև հաստատեց, որ քննարկվում է առաջիկայում որոշ խստացումներ սահմանելու հարցը:
«Մշակվում է, այսպես ասած, «փաթեթ» հանրային վայրեր այցելությունների համար, որտեղ մեծ թվով մարդիկ են ներկա լինում՝ ռեստորաններ, համերգներ և այլն, մասնավորապես՝ մուտքը թույլատրել բացառապես ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստման QR կոդով: Քննարկվում է նաև ՊՇՌ թեստերի հանձնման հաճախականության հարցը՝ 14 օրվա փոխարեն 10 օր կամ մեկ շաբաթ դարձնելու առումով», - հայտնեց ԱՆ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ ներկայումս քննարկման ընթացքում է նաև դեկտեմբերի 1-ից կորոնավիրուսով հիվանդացած, բայց չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու հարցը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.