Քննարկվում է կորոնավիրուսի բուժումը չպատվաստված քաղաքացիների համար վճարովի դարձնելու հարցը
Հայաստանում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը մնում է խիստ լարված ու ծանր:
Բայց չնայած սրան՝ չպատվաստվածների համար կորոնավիրուսի բուժումը վճարովի կդառնա: ՀՀ առողջապահության նախարարությունը մտածում է խստացում մտցնել: ArmLur.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ դեռ քննարկվում է կորոնավիրուսի բուժումը չպատվաստված քաղաքացիների համար վճարովի դարձնելու հարցը։ Չի բացառվում, որ նոր փոփոխությունը դեկտեմբերից կգործի: Այս ճանապարհով առողջապահության նախարարությունը փորձում է քաղաքացիների պատասխանատվության զգացումը բարձրացնել։
Եթե, այնուամենայնիվ, նախարարությունը որոշի վճարովի դարձնել կորոնավիրուսի բուժումը, ապա մահվան դեպքերի քանակը կավելանան, քանի որ գերակշիռ մասը չի դիմի բուժհաստատություն՝ փող չունենալու պատճառով:
Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ կորոնավիրուսից բուժման ծախսը տատանվում է՝ կախված հիվանդության ընթացքի ծանրությունից, բայց ըստ նախնական հաշվարկների՝ այն չպատվաստված քաղաքացիների համար կարող է արժենալ միջինը 800 հազար դրամից մինչև 1 մլն դրամ: Ի դեպ, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի բուժման նպատակով բուժծառայությունների համար պետությունը շուրջ 80 մլն դոլար է ծախսել։
կորոնավիրուսի բուժման համար այսօր արդեն ազատ մահճակալ չկա, նույն իրավիճակն է նաև վերակենդանացման բաժանմունքներում։ Շուրջ 400 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 16:53
Посольство Исламской Республики Иран в Армении опубликовало заявление в ответ на сообщение посольства США.
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.