Լոքդաունի չենք գնալու. Պետք է խստացնենք դիմակների կրումը, գուցե նաև բաց տարածքներում
Մենք չպետք է գնանք լոքդաունների և պետք է երկու ուղղությամբ աշխատենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Առաջինը դիմակների կրման կանոնների խստացումը և չի բացառվում, որ մենք այստեղ նոր որոշումներ կայացնենք: Ընդ որում չի բացառվում, որ գնանք նաև բաց տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտությանը: Սա արվում է նրա համար, որ այդպես ավելի հեշտ է վերահսկել: Որովհետև եթե առանց դիմակի մարդ կա, նշանակում է՝ ոստիկանության և տեսչական մարմինների համար աշխատանքը կհեշտանա:
Երկրորդ և կարևոր ուղղությունը պատվաստումն է: Մենք բոլոր քաղաքացիներին պատվաստելու հնարավորությունն ունենք»,-ասաց նա:
Վարչապետը ցավով տեղեկացրեց, որ այս պահին մեկ տասնյակից ավելի քրեական գործեր կան, որտեղ որպես բուժաշխատողներ են որպես մեղադրյալ ներգրավված. «Ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում 6 հոգի, պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու դեպքերում»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղից լուսանկար էր տարածվել, և պաշտոնյաներից գրեթե ոչ մեկը դիմակով չէր. «Հարգելիներս,. Քաղաքացիներն էլ հարսանիք ենա նում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ միջոցառման ժամանակ սուրճ խմելիս մարդիկ դիմակ կրո՞ւմ են; Էս էժան շահարկումներին պետք է չտրվել: Այսօր մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.