Գրիգորյան․ Ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում ավելի երկար են մնալու
Մոտեցումն այնպիսին է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերն Արցախում ավելի երկար են մնալու։ Կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում խաղաղապահների համար, դրանք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ նրանք առավել երկար են մնալու Արցախում»,–ասաց Գրիգորյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե առանց Ռուսաստանի Հայաստանը միայնակ կարո՞ղ է Արցախի անվտանգությունն ապահովել։ Ի պատասխան Գրիգորյանը նշեց` այս պահին քննարկվում է անվտանգության խնդիրը համատեղ լուծելու հարցը։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.