Գրիգորյան․ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է Թուրքիայի հետ հարաբերությունները
Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հարցը քննարկվում է նաև Ռուսաստանի գործընկերների հետ։ Կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել է, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը», - ասաց նա։
Հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Սյունիքով «միջանցքի» տրամադրման հարցը, հատկապես, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հաճախ են դրա մասին խոսում, Գրիգորյանն արձագանքեց.
«Ես չեմ նկատել որևէ խոսք Թուրքիայի նախագահի կողմից։ Վերջերս արտալղիմյան տարածքում, այսպես ասած, Ֆիզուլիում օդանավակայանի բացման ընթացքում որևէ խոսք չեմ լսել»։
Գրիգորյանը նշեց նաև, որ Հայաստանը դեմ է «միջանցքային տրամաբանությանը» և այդ «տրամաբանության» շրջանակում որևէ հարց չի քննարկվում, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.