Հայտնի են Չարչյանի առողջական վիճակը քննող 5 փորձագետների անունները
Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրգործով հրատապ նիստ է հրավիրվել։ Չարչյանը ներկա չէ նիստին։
Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ այսօր կհաստատվի բժշկական հանձնաժողովի անդամները։ Ըստ այդմ` հանձնաժողովի փորձագետներ դարձան թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը, բժիշկ Արշակ Ղազարյանը։
Բժիշկները փաստեցին, որ որևէ ազգակցական կապ չունեն պրոֆեսոր Չարչյանի հետ։
Դատավորը հայտնեց նաև, որ ևս 5 փորձագետների պետք է ընտրեն և նրանց ընդհանուր թիվը 10 կլինի։
Դատարանը 1 ժամով ընդմիջման գնաց նիստին մյուս փորձագետների ներկայությունն ապահովելու համար։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց, որ Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը` որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
«Մենք քանիցս պնդել ենք, որ շաքարային դիաբետի այդ ծանր ձևը համատեղելի չէ կալանքի հետ»,–ասաց նա։
Փաստաբանի խոսքով` Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող փորձագետները փաստաթղթային ուսումնասիրություն են անելու, ոչ թե փորձաքննություններ են իրականացնելու։ Այսինքն` բժիշկներնուսումնասիրելու են Չարչյանի անցած ստուգումների հիման վրա տրամադրված փաստաթղթերը։
Նա ևս մեկ անգամ պնդեց` Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն ուշանում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անգործության հետևանքով։ Ալեքսանյանը նշեց` ժամանակը գալու է, և բոլորն իրենց պատասխանատվությունը կրելու են, Ավանեսյանը` նույնպես, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.