Գնել Սանոսյան․ Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց սա է իրականությունը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի հերքում՝ այո, Հայաստանի վիճակը ցավոտ է։
«Բայց սա է մեր իրականությունը, մենք հայտնվել ենք այս իրականության մեջ ու այս իրականության մեջ կարևոր մասնաբաժին ունի խաղաղ ապրելը, ոտքի կանգնելը, տնտեսությունը, բանակը և այլն, ու դրա մեջ կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային վեճ չունենանք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։
Նա, այնուամենայնիվ, նշեց, թե «ցավոտ» երևույթից պետք չի վախենալ ու խուսափել։
«Նույնիսկ, եթե մեկ-երկու տեղով էլ կարող է ինչ-որ ցավոտ բան լինել, ավելի լավ է այդ ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, քան անընդհատ ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ», - ասաց նախարարը։
Նա նշեց՝ պետք է հստակեցնել սահմանները ու զարգանալ այն սահմանների մեջ, որն ունենք։
Հարցին, թե ի՞նչ քարտեզներով են հստակեցվելու մեր սահմանները, նախարարն ասաց, թե տարբեր քարտեզներ կան, բայց, թե որ քարտեզները հիմք կընդունվի, կարևոր է, թե այդ քարտեզները ինչ իրավաբանական կարգավիճակ ունեն։
«Այսինքն՝ այդ քարտեզները, եթե սովետական տարիների են, պետք է իրավաբանորեն հստակեցված լինեն ու բոլոր կողմերի կողմից ընդունված լինեն, որ հիմք հանդիսանան», - նշեց Գնել Սանոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 16:22
На Северном проспекте Еревана сегодня, 25 июня, был установлен большой экран с надписью «Свободу Самвелу Карапетяну».
-
2025-06-25 16:19
В суд будет подано ходатайство об аресте архиепископа Баграта Галстаняна. Об этом в беседе с журналистами перед зданием Управления уголовного розыска заявил адвокат Сергей Арутюнян.
-
2025-06-25 16:15
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи раскритиковал Договор о нераспространенииядерного оружия (ДНЯО) за неспособность защитить мирную ядерную программу Ирана, заявив, что Тегеран может изменить свою позицию в отношении сотрудничества в рамках ДНЯО, передает Mehr.
-
2025-06-25 16:13
В доме председателя Национального собрания Арцаха Ашота Даниеляна был проведён обыск. Об этом сообщил адвокат Роман Ерицян.