ՔԿՀ–ում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը
Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը: ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահը ՔԿՀ–ում, եթե, իհարկե, ինձ ճիշտ են զեկուցել: Հիմա ճշտումներ են անում, քանի որ բժշկական որոշակի թեմաներ կան, բայց նախնական տեղեկացրեցին, որ կորոնավիրուսով է պայմանավորված նրա մահը»,– ասաց Անդրեասյանը:
Նրա խոսքով` հիմա քննարկում են հրատապ միջոցներ ձեռնարկելու հարցը, որ գոնե ժամանակավորապես սահմանափակեն որոշակի շարժը ՔԿՀ–ներ։ Անդրեասյանը նշեց, որ մտածում են նաև, թե ինչպիսի մոտեցումներով պետք է 2022-ին այս խնդիրը կարգավորեն:
Նախարարը վստահեցրեց, որ մինչև այսօր ավելի պաշտպանված են եղել փակ հաստատությունները, բայց հիմա, երբ վիրուսն ավելի ագրեսիվ կերպով է տարածվում, նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ։ Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ առաջիկայում հանրությանը կներկայացնեն, թե ինչ ծրագիր ունեն փակ հաստատություններին պաշտպանելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.