Ալիևի ելույթը «խաղաղության դարաշրջանի» նախաշեմին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ 44-օրյա ագրեսիայի ռազմական գործողությունների դադարեցման տարեդարձի կապակցությամբ հանդես է եկել հերթական միլիտարիստական ելույթով։
Ելույթը, ինչպես և սպասվում էր, հնչեցվեց օկուպացված հայկական Շուշիում, ուր Ադրբեջանի նախագահը ժամանել է զինվորական համազգեստով` իր կնոջ՝ Մեհրիբանի ուղեկցությամբ:
Ելույթի էությունը, որն ուշադրությամբ լսում էր մի քանի տասնյակ զինծառայող, կայանում էր անձնապես իր, ադրբեջանական բանակի, նորից իր, կրկին իր և նորից իր գովերգման մեջ։ Ուշագրավ է Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը, որն ընդհանրապես չի փոխվել Բաքվի կողմից հաստատված «3+3» բանաձևի առաջարկի համատեքստում։ Ադրբեջանի ղեկավարի ելույթի բառացիորեն յուրաքանչյուր պարբերությունում «թշնամի հայեր»՝ «էրմենի դուշման» արտահայտությունն էր։
Իլհամ Ալիևը նույնիսկ հաստատեց, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ. «Երբ 2003 թվականին առաջին անգամ ընտրվեցի նախագահի պաշտոնում, ադրբեջանական ժողովրդին ուղղված իմ ուղերձում ասացի, որ մենք ամեն գնով կվերադարձնենք մեր պատմական հողերը` լինի դա խաղաղ, թե ռազմական ճանապարհով: Եվ այդպես էլ եղավ։ Տարիների խաղաղ բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին. հակառակը, թշնամին էլ ավելի լկտիացավ։ Եթե օկուպացիայի առաջին տարիներին ադրբեջանական ժողովուրդը և ես դեռ որոշակի հույսեր ունեինք բանակցային գործընթացի հետ կապված, ապա վերջին շրջանում այդ հույսերը լիովին վերացան»։
Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայատյացության և հայերի նկատմամբ ատելություն սերմանելու քաղաքականությունը։ Հիշեցնենք, որ, ըստ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության, հենց Ադրբեջանի Հանրապետության նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ձևակերպումներն են ադրբեջանցի զինվորականներն օգտագործում գերեվարված հայերի սպանությունների և խոշտանգումների տեսագրություններում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 14:24
Ленинский районный суд Екатеринбурга заключил под стражу Бакира Сафарова, обвиняемого по делу об убийствах прошлых лет, до 19 июля, сообщает ТАСС.
-
2025-07-01 14:19
В парламент Армении представили законопроект о тарифах за неуплату в городском транспорте в Ереване.
-
2025-07-01 14:17
Иран не поддерживает территориальные претензии к Армении, содержащиеся в "Стамбульской декларации". Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани в беседе с журналистами в посольстве ИРИ в Ереване.
-
2025-07-01 14:15
Заявленная Пашиняном акция по уворовыванию у Самвела Карапетяна «Электросетей Армении» не будет легкой прогулкой. Это ясно уже сейчас.