Լավրովը՝ Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին
Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները կապված են ԱՄՆ-ի` Ռուսաստանին զսպելու իր քաղաքականությունը զարգացնելու ձգտման հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները կապված են ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների` Ռուսաստանի Դաշնությանը զսպելու քաղաքականությունը զարգացնելու ձգտման հետ՝ չնայած 90-ականներին (20-րդ դար) հնչեցված բոլոր հորդորներին, որոնք տեղ գտան Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի մեջ, որն ամբողջությամբ խախտվեց իր առանցքային մասով և որը հայտարարում էր ՆԱՏՕ-ի հանձնառությունը՝ չտեղափոխել իր ռազմական ենթակառուցվածքները դեպի արևելք, նոր անդամների տարածք, այժմ անկասկած խոսքն ԱՄՆ-ի` նույն Ռումինիայում և նույն Բուլղարիայում ռազմածովային ուժերի բազաների ստեղծման հարցում շահագրգռվածության մասին է»,- լրագրողներին ասել է Լավրովը։
Նա նշել է, որ «դա պարզապես ազնիվ խոստումների խախտում չէ, որոնք բազմիցս հնչեցվել են ամերիկյան և որոշ եվրոպական առաջնորդների կողմից խորհրդային ղեկավարության հետ զրույցներում, այլ անմիջական խախտում է այն փաստաթղթի, որը ստորագրվել էր և որը բոլորը գովաբանում էին` որպես Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև խաղաղ գոյակցության և գործընկերության հաստատման մոդել»: «ՆԱՏՕ-ի անդամների հետ հարաբերություններում մենք երկար տարիներ սովոր ենք պատրաստվել ցանկացած սադրանքի։ Այդ պատրաստակամությունն ապահովված է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Վենեսուելայի արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիայի հետ բանակցություններից հետո։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.