Последние новости

Արթուր Ղազինյանը չընտրվեց 11-րդ անգամ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն հարցն էր:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կողմից արդեն 11-րդ անգամ առաջարկվել է Արթուր Ղազինյանի թեկնածությունն այդ պաշտոնում:

Նիստին հանձնաժողովի ընդդիմադիր անդամներից ներկա է միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է տեղեկացրել իր բացակայության մասին:

Հանձնաժողովի իշխանական անդամները Արթուր Ղազինյանի թեկնածությունը կրկին չհաստատեցին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ