Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի փոխնախագահ
Նոյեմբերի 9-ին Փարիզում մեկնարկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստին տեղի են ունեցել համաժողովի նախագահի և տարածաշրջանային խմբերը ներկայացնող փոխնախագահների ընտրությունները։ Այս մասին հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ազգային հանձնաժողովը։
Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ ընտրվեց Հայաստանը։
Տեղեկանք․ Գլխավոր համաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է՝ բաղկացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներից։ Այն հավաքվում է երկու տարին մեկ անգամ և որոշում կազմակերպության քաղաքականությունն ու աշխատանքի հիմնական ուղղությունները: Վերջինիս պարտականությունն է սահմանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերն ու բյուջեն։ Այն նաև ընտրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամներին և չորս տարին մեկ անգամ նշանակում կազմակերպության գլխավոր տնօրենին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-03 19:42
Координатор инициативы Аветик Чалабян в беседе с журналистами заявил, что вместе с Менуа Согомоняном сегодня представил в прокуратуру сообщение о преступлении.
-
2024-05-03 19:41
Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные партии «Гражданский договор».
-
2024-05-03 19:39
Минобороны Армении сообщило о предстоящих взрывных работах в рамках разминирования участка границы в Тавуше.
-
2024-05-03 19:38
Католикос всех армян Гарегин II принял в Первопрестольном Святом Эчмиадзине делегацию, возглавляемую руководителем Организации исламской культуры и коммуникации Ирана Мохаммадом Мехди Иманипуром.