Պետդեպը դատապարտել է հայ խաղաղ բնակչի սպանությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն դատապարտել է Շուշիի մոտ հայ խաղաղ բնակչի սպանությունը։
«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար»,- ասվում է Twitter-ում գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԱՀ ԶՈւ ծառայողը ահաբեկչություն իրականացնելու նպատակով, Շուշիի մերձակայքում ադրբեջանական կողմի հսկողության տակ գտնվող տարածքից գնացել է դեպի Շուշի-Բերձոր ճանապարհ և կրակել բանվորների խմբի վրա, որոնք վերանորոգում էին ջրատարը, հայտնում է Արցախի ՔԿ-ն։ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1998թ․ ծնված Մարտիկ Երեմյանը գլխի շրջանում ստացած վերքերից տեղում մահացել է։ Գևորգ Մելքումյանը, Գագիկ Ղազարյանը և Արմեն Սարգսյանը հրազենային վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.