Последние новости

ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը սադրել է, ապա դիմել է ռուսական կողմին

Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈւ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈւ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը` անդրադառնալով շրջանառվող լուրերին։

Նշենք, որ ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքներ գրում էին, թե իբր Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև։ Սա ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե իբր Սյունիքի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։ Այս ապատեղեկատվությանը միացել է նաև Ադրբեջանի ՊՆ–ն` հայտարարելով, թե 60 հայ զինվոր հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ են ազատ արձակվել։ Սա բացահայտ ապատեղեկատվություն է»,–նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է նաև, որ ադրբեջանական կողմի` ռուսական կողմին դիմելուց հետո հենց վերջիններիս ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ