Տիգրան ԲԱԼԱՅԱՆ. ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
«Nederlands Dagblad» օրաթերթը հրապարակել է այդ երկրում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հոդվածը, որը վերնագրված է «Ագրեսիայից մեկ տարի անց․ Հայաստանը ձգտում է խաղաղության»։
«Տարածաշրջանային խաղաղությունը և զարգացումը՝ Հայաստանի ռազմավարական նպատակ
Լրանում է Թուրքիայի աջակցությամբ և ջիհադիստ վարձկանների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ավարտի առաջին տարելիցը։ Գաղտնիք չէ, որ պատերազմական գործողություններն ուղեկցվել են Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործություններով, այդ թվում՝ «արտադատական» սպանություններ, ԻԼԻՊ-ի ոճով գլխատումներ, որոնք խլել են հազարավոր մարդկանց կյանքեր այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։ Այդ ամենը լավագույնս փաստագրված է «Amnesty International» և «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
Պատերազմական հանցագործությունների հարցով մինչ օրս անկախ հետաքննության չի իրականացվել։ Ցավոք, ԵՄ-ն ընդհանուր առմամբ և Նիդերլանդները, մասնավորապես, բավարար ջանքեր չգործադրեցին՝ կանխելու այս աղետը և վերացնելու դրա հետևանքները՝ այդ թվում վայրագություններ իրականացնողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու միջոցով, մինչ նրանց պատասխանատվության ենթարկվելը։
Նիդերլանդների նախկին ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը հայտարարել էր ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտության մասին։ Այս հայտարարությունն ինձ հույս էր ներշնչել, որ Նիդերլանդները, որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, ակտիվ գործողություններ կկատարի այս ուղղությամբ, որը բխում է միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո սեփական խորհրդարանի կողմից ընդունված տասնյակ բանաձևերի պահանջներից։
Հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո Ալիևի կոռումպացված և բռնապետական ռեժիմը, ոգեշնչված անպատժելիության և երկակի չափանիշների կիրառմամբ, հրաժարվում է իրականացնել իր պարտավորությունները. պարբերաբար խախտում է հրադադարը, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, ներթափանցում ՀՀ տարածք, հետևողականորեն իրականացնում ներկայումս իր վերահսկողության տակ անցած տարածքներում բազմադարյա հայկական ժառանգության ոչնչացումը, ռասիստական հայտարարություններով վիրավորում հայերի արժանապատվությունը, հրաժարվում վերադարձնել տասնյակ հայ ռազմագերիներին։ Չնայած այս բոլոր մարտահրավերներին, ընթացիկ տարվա հունիս ամսին Հայաստանն անցկացրեց հերթական ազատ և թափանցիկ ընտրությունները, և կառավարությունը հռչակեց տարածաշրջանային խաղաղությունն ու համագործակցությունը՝ որպես Հայաստանի ռազմավարական նպատակ։
Մենք գիտակցում ենք, որ այս ուղին բարդ է և երկար և, իսկ դրա նախադրյալը ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծումն է, որը նոր դարաշրջան կբացի տարածաշրջանի համար և դրա սահմաններից դուրս։
Մենք ելնում ենք այն տեսակետից, որ ուժի կիրառումը և դրա հետևանքները չեն կարող մեկնաբանվել որպես միջոց՝ հասնելու հաշտեցման։ Ընդհակառակը, սա շատ վտանգավոր մտածելակերպ է։
Մեր մոտեցումն աջակցություն է վայելում բոլոր միջազգային գործընկերների շրջանում։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանի հանդեպ, հայատյացության պետական քաղաքականությունը (ԵԽ կողմից փաստագրված) հակասում են գործընկերների, այդ թվում՝ Նիդերլանդների և ԵՄ ակնկալիքներին, և որ ամենակարևորն է, արգելակում են հաշտության և խաղաղության գործընթացը։
Իրական խաղաղության ուղի հարթելու համար Ադրբեջանը պետք է վերջ դնի սեփական հասարակությանը թունավորելու՝ աշխարհասփյուռ հայերի հանդեպ ատելության և թշնամանքի տասնամյակներով իրականացվող արատավոր քաղաքականությանը։ Այս նպատակով իմ կառավարությունն Ադրբեջանի դեմ գործընթաց է նախաձեռնել Արդարադատության միջազգային դատարանում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան խախտելու հիմքով։
Ես հավատում եմ, որ իրական հաշտեցման և խաղաղ գոյակցության հասնել հնարավոր կլինի միայն անպատժելիության մթնոլորտի վերացման դեպքում, երբ հայատյաց գործողությունները շարունակելու Ալիևի ռեժիմի վստահությունն արժանանա հակազդեցության, և երբ պատասխանատվությունը գերիշխող դառնա անպատժելիության նկատմամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 09:31
Секретарь Совета безопасности Армении Армен Григорян по сути опроверг заявление пресс-секретаря президента РФ Дмитрия Пескова о том, что армянская сторона попросила Москву, чтобы российские пограничники продолжили охранять армяно-иранскую и армяно-турецкую границы.
-
2024-05-17 09:28
Власти Словакии в четверг предъявили мужчине обвинение в попытке покушения на премьер-министра страны Роберта Фицо, заявив, что он действовал в одиночку, передает АР.
-
2024-05-17 09:22
Если вы посмотрите хронологию событий после 2018 года, вы поймете, кто сдал Арцах. Об этом сегодня, 16 мая, в беседе с журналистами во дворе церкви Сурб Анна заявил бывший секретарь Совета безопасности Арцаха Виталий Баласанян.
-
2024-05-17 09:20
В результате делимитации армяно-азербайджанской границы, проводимой в Тавушской области, село Киранц теряет не 2, а, как минимум, 7 домов. Кроме того, Азербайджану отходят почти 16 га земли, которые должны были остаться на армянской территории даже по пресловутой карте Генштаба СССР 1976 года. Об этом Sputnik Армения сообщил житель села Киранц Андраник Назарян.