ՀՀ ՊՆ գնդապետը պատերազմի ժամանակ Գորիսում հափշտակել է «Գազպրոմ Արմենիայի» ՈւԱԶ-ը
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավարտվել է ռազմական դրության պայմաններում ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ հանցակցությամբ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը։
Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից` ըստ քրեական գործի նյութերի ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություն:
Մասնավորապես` Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառք` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրից հեռանալու, ՊՆ աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար։ Այս ամենի արդյունքում խախտվել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը:
Բացի այդ, հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կոչումով գնդապետ պաշտոնյան 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության հայեցողության տակ գտնվող 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ պատկանող ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը:
Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազություն՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 11:35
В новом исследовании, проведенном учеными Чикагского медицинского университета и Колумбийского университета, увеличение потребления фруктов и овощей на 5 чашек (по сравнению с отсутствием потребления) в соответствии с диетическими рекомендациями было связано с улучшением качества сна на 16%. Исследование было опубликовано в журнале Sleep Health.
-
2025-06-19 11:22
"Согласно заявлению, поданному ООО "Пицца Ташир" в инспекцию по контролю за безопасностью пищевых продуктов, в настоящее время контроль осуществляется на всех 36 объектах общественного питания, входящих в данную организацию", - говорится в сообщении на сайте органа.
-
2025-06-19 11:20
Из фракции "Республика" Совета старейшин Еревана сообщают, что член фракции Артак Зейналян сложил мандат Совета старейшин.
-
2025-06-19 11:17
Родственники пропавших без вести военнослужащих провели ночь на проспекте Баграмяна. Проспект перекрыт со вчерашнего дня. В данный момент они беседуют с заместителем начальника полиции. Участники акции требуют отменить решение об увольнении Армена Абазяна.