Последние новости

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԻ ԿԱԴՐԵՐԸ, ԿԱՐԾԵՍ ԹԵ ՈՐՈՇԵԼ ԵՆ, ՈՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ ՉԷ

Իոսիֆ Ստալինը 86 տարի առաջ, 1935թ. իր ելույթներից մեկում նշել է «Կադրերն են որոշում ամեն ինչ»: Հետագայում այն դարձել է քաղաքականության մեջ հայտնի մտքերից մեկը: Եթե մենք ցանկանում ենք, որ երկիրն ունենա բավարար չափով կադրեր, որոնք ընդունակ են առաջ տանել պետությունը, տնտեսությունը, անվտանգությունը, նրա սոցիալական և մշակութային կյանքը, ապա նախ և առաջ պետք է կարողանալ գնահատել յուրաքանչյուր կադրի: Պետք է վերջապես հասկանալ, որ բոլոր արժեքավոր կապիտալներից ամենաարժեքավորն ու ամենաորոշիչը մարդն է, մարդը՝ որպես պետության և հասարակության շարժիչ ուժ, որպես կադր:

Եթե հասարակությունն անտարբեր ու դանդալոշ է, ապա պետությունը լիարժեք ավիրելու համար մեկ մարդը լրիվ բավարար է և այդ մարդը պետք է ունենա բացարձակ իշխանություն:

Պետական կառավարման համակարգը քանդելու բազմաթիվ ապացույցներից մեկը Նիկոլի կադրային քաղաքականությունն է: Թողնենք մի կողմ, որ 2018թ. թավշյա դավաճանությունից հետո, պետական և քաղաքական կառավարման համակարգը լցվեց դիլետանտներով, օտարածին արժեքային համակարգով ու դավադիր նպատակներով օժտված պատահականություններով: Դրանց կողքին, համակարգում մնացին նաև մի շարք պրոֆեսիոնալներ՝ դեռևս պարզ չէ անձնական, կարիերիստական թե մասնագիտական մղումներով:

Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չավիրեր նաև պետական կառավարումը: Դրա համար, անհրաժեշտ է նաև, որպեսզի նշանակված դիլետանտները տարբեր պատրվակներով հաճախակի փոփոխվեն:

Երեք տարիների ընթացքում, Նիկոլը, ուղիղ 35 անգամ իրականացրել է նախարարափոխությունը (իր իսկ նշանակած կադրերին): Այսինքն՝ ՀՀ 12 նախարարություններում Նիկոլի ձեռքով 35 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած նախարարները: ՀՀ 10 մարզերում, երեք տարում ուղիղ 30 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած մարզպետները: Երեք տարում, ուղիղ 134 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած փոխնախարարները: Երեք տարում իրականացրել է 50-ից ավելի փոփոխություններ, ՀՀ ուժային կառույցների գեներալական պաշտոններում:

Ի՞նչ է սա նշանակում. ավելի լավ կադրերի փնտրտո՞ւք: Իհարկե ո՛չ: Սրանք գործադիր իշխանության բարձրաստիճան այն պաշտոնյաներն էին, որոնք պետք է բարձր պատասխանատվությամբ, մեծ փորձառությամբ, ամենօրյա ռեժիմով իրականացնեն դժվար աշխատանք: Սրանք այն պաշտոնյաներն են, որոնք պատասխանատու են մեր պետության, նրա քաղաքացու անվտանգության, կայուն զարգացման, սոցիալական, տնտեսական առաջընթացի, արդար կառավարման և հասարակության համակողմանի զարգացման համար: Երեք տարում 35 անգամ նախարար և 30 անգամ մարզպետ փոխող կառավարությունն ինչպե՞ս կարող է հասկանալ, թե ինչ է ցանկանում անել: Եվ վերջապես, ե՞րբ են նրանք հասցնում ընկալել պրոբլեմները, գտնել լուծումները և աշխատանք տանել այդ ուղղությամբ:

Այո՛, կադրերն են որոշում ամեն ինչ և Նիկոլի կադրերը, կարծես թե որոշել են, որ հայ ժողովրդին պետություն պետք չէ:

Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ