Լիխաչով․ Հայկական ԱԷԿ-ը հաստատ կարող է ևս 15 տարի աշխատել
Հայկական ԱԷԿ-ն ունի առնվազն 15 տարվա ամրության պաշար։ Տեղեկությունը Մեծամորի ԱԷԿ այցելության ժամանակ լրագրողներին հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նա ավելացրել է, որ նման գնահատական կարելի է տալ Կոլսկայա ԱԷԿ-ի փորձից ելնելով, որը կառուցվածքով շատ նման է Մեծամորի ատոմակայանին, բայց 7-8 տարով մեծ է: Բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են Մեծամորում, նախկինում անցկացվել ու փորձարկվել են Կոլսկայա ԱԷԿ-ում:
Նա նշել է, որ այրման աշխատանքների արդյունքում Կոլսկայա ԱԷԿ-ում ռեակտորի կորպուսը 85-90% - ով վերականգնվել է, նման այրում է կատարվել նաև Հայկական ԱԷԿ-ում որպես հիմնանորոգման մի մաս։
«Այսպիսով, Կոլսկայա ԱԷԿ-ի փորձից կարող ենք ենթադրել, որ Մեծամորի կայանը հաստատ կարող է ևս 15 տարի աշխատել։ Հայաստանի վերահսկիչ մարմինը («Հայպետատոմ հսկողություն»- խմբ․) մինչև 2031 թվականը լիցենզիա ու մինչև 2026 թվականը գեներացնելու թույլտվություն է տվել: Մենք շարունակում ենք կայանի աշխատանքային ռեսուրսի հետազոտությունները, աշխատելու ենք կայանի ղեկավարության և Հայաստանի իշխանության հետ որպես կարգավորիչ», - ավելացրել է Լիխաչով։
Խոսելով նոր ատոմակայանի նախագծի մասին՝ Լիխաչովը նշել է, որ գործող կայանի ու նոր ատոմակայանի կառուցման որոշումները, բնականաբար, ընդունում է Հայաստանի կառավարությունը, բայց «Ռոսատոմը» պատրաստ է ցանկացած խորհրդատվությամբ աջակցել նրանց:
Նա հիշեցրել է, որ «Ռոսատոմը» փորձարկված տեխնոլոգիաներ ունի ամենատարբեր հզորության կայանների կառուցման համար՝ և՛ խոշոր (1000-1200 մեգավատ), և միջին, և՛ փոքր։
Այս բոլոր տեխնոլոգիաները «Ռոսատոմը» պատրաստ է առաջարկել հայ գործընկերներին, ինչպես նաև պատրաստ է իր «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ջանքերով շինարարության ուղեկցում անել։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ասել է, որ եթե նոր կայանի կառուցման մասին որոշում կայացվի, ապա պետք է սկսել 2026-27 թվականներին, և որ Հայաստանի իշխանությունը դիտարկում է այդ տարբերակը՝ դեռ նախընտրելով միջին հզորության (400-450 ՄՎտ) էներգաբլոկը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 10:54
Следственный комитет обвинил оппозиционное движение «Священная борьба» в попытке теракта и захвата власти в Армении. Ведомство утверждает, что участники и руководители движения под названием «Священная борьба» планировали осуществить террористические акты и узурпацию власти в стране.
-
2025-06-25 10:50
«Новый, можно сказать, беспрецедентный этап репрессий, начавшихся в Армении, когда за одно предложение арестовывают национального мецената, а в день визита премьер-министра в Турцию проводятся массовые задержания с целью доказать Эрдогану, что он контролирует ситуацию в стране, по некоторым данным, не приветствовался некоторыми международными партнерами Армении». Об этом пишет газета «Грапарак».
-
2025-06-25 10:44
Правоохранительные органы с утра проводят обыски в домах сторонников оппозиционного движения "Священная борьба". Об этом сообщается в Telegram-канале движения.
-
2025-06-25 10:31
Пашинян согласен 23 июня МИД Армении заявил о глубоком разочаровании в связи с искажёнными и крайне односторонними формулировками, содержащимися в «Стамбульской декларации», принятой по итогам 51-й сессии Совета министров иностранных дел Организации исламского сотрудничества (ОИС), проходившей 21-22 июня 2025 года в Турции.