Թաթոյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը քննարկել են սահմանամերձ գյուղերում երեխաների կրթության իրավունքի խնդիրները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ։
ՄԻՊ-ից News.am-ին հայտնում են, որ Արման Թաթոյանը շնորհավորել է Քրիսթինե Վայգանդին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ակտիվ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ և վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։
Արման Թաթոյանը ներկայացրել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով երեխաների իրավունքների խախտումները, մասնավորապես՝ կրթության իրավունքի խախտումը։ Նա նշել է, որ Սյունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են դպրոցների անմիջական հարևանությամբ, ինչը բացարձակ անընդունելի վիճակ է և հակասում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների իրավունքների իրացման վիճակին հաստատություններից ընտանիք վերադառնալու պարագայում։
Կարևորվել է երկու հաստատությունների միջև հետագա համագործակցությունն երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում և երեխաների պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ արտահերթ հրապարակային «Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» զեկույցի պատրաստումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 15:05
Очередное нападение совершено на сотрудников службы ЗАО "Скорая помощь" в центре Еревана. Об этом пресс-секретарь мэра Еревана Айк Костанян сообщил в соцсети.
-
2025-05-30 15:03
Армения и Великобритания подписали программу оборонного сотрудничества на 2025–2026 годы, сообщает пресс-служба армянского Минобороны. Представители оборонных ведомств стран провели консультации 29 мая в Ереване.
-
2025-05-30 15:00
Предстоятель Сюникской епархии Армянской Апостольской Церкви Макар Акопян прокомментировал заявление Никола Пашиняна.
-
2025-05-30 14:58
В ходе судебного процесса над бывшим председателем Комитета по госдоходам Армении Гагиком Хачатряном прокурор Геворг Саркисян подал ходатайство об отводе судьи якобы за предвзятое отношение.