Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐ ՓՈԽԵԼ
Ռուսաստանի թիկունքում ցանկացած աշխարհաքաղաքական քայլ կարող է անդառնալի կորուստ լինել Հայաստանի համար։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի հանդիպման մասին հայտարարությանը։
«Ռուսաստանը պահում է մեր արտաքին սահմանը, իսկ սրանք Հայաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների ուղիղ կապն Ադրբեջանում են տեսնում, Շառլ Միշելն էլ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունենում, ու իմանում ենք, որ հանդիպում է նախատեսվում դեկտեմբերի 15-ին։ Մյուս կողմից էլ՝ խորհրդարանում իշխանական պատգամավորների հակառուսական հիստերիան նոյեմբերի 16-ից իրադարձություններից։ Այ քաղաքական ոչնչություններ, դուք անգամ Ալիևի խոսնակին չեք կարողանում հակադարձել, Ռուսաստանի՞ն եք շանտաժ անում խորհրդարանից։ Կամ տգետ են կամ դավաճան, մնացածը թող պատմությունը որոշի։ Չի բացառվում, որ Փաշինյանը ցանկանում է արտաքին քաղաքական վեկտոր փոխել»,- նշեց նա։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ տարածաշրջանում կա երկու բանակ՝ թուրքական և ռուսական։
«Ռուսաստանն ու Թուրքիան որքան էլ տարբեր հարցերում ունենան նույն շահերը, միևնույն է, Կովկասում իրենք մրցակիցներ են, շատ դեպքերում՝ հակառակորդներ, որոշ դեպքերում էլ կարող են դառնալ թշնամիներ։ Կամ թուրքի հետ ես, կամ՝ ռուսի։ 44-օրյա պատերազմի ընթացքում արևմտյան նավերը բարձրացա՞ն հայկական սարերը։ Ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ին չմտնեին Ստեփանակերտ, թուրքն ամբողջ Արցախն ու Սյունիքը կգրավեր։ Ես Արևմուտքի դեմ ոչինչ չունեմ, բայց այսօր այսպիսինն է իրավիճակը։ Մենք չունենք այնպիսի անվտանգային համակարգ, որը միայնակ կդիմագրավի թուրք-ադրբեջանական ագրեսիային։ Ինչ-որ մեկը կարծո՞ւմ է, որ Արևմուտքը տարածաշրջանում ինչ-որ բան կարող է անել, եթե այստեղ ռուսական ու թուրքական բանակներն են, իսկ քիչ այն կողմ՝ Իրանինը։ Հայ-ռուսական հարաբերությունների դեմ ցանկացած քայլ մոտեցնելու է Հայաստանի անկումը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 09:25
Временный управляющий "Элсетями Армении" Романос Петросян аннулировал четыре контракта на сумму более 3 млрд драмов (около $7,8 млн). Об этом сообщает пресс-служба компании.
-
2025-07-31 09:23
Объем государственного долга Армении за последние 12 месяцев (по состоянию на конец первого полугодия 2025 года) увеличился на 14,5% и составил $13 млрд 343 млн. Согласно данным Минфина, внешний долг вырос на 12% и достиг $6 млрд 435 млн, тогда как внутренний — на 17%, до $6 млрд 909 млн.
-
2025-07-31 09:21
Армения и Палестина договорились о временном размещении объектов палестинского культурного наследия, находящихся под угрозой, в Музее-институте древних рукописей Матенадаран. Об этом заявил замглавы МИД Армении Ваан Костанян на международном форуме в штаб-квартире ООН, посвящённом урегулированию палестинского вопроса и принципу двух государств.
-
2025-07-31 09:18
Иран фактически берёт под контроль так называемый «Зангезурский коридор», который ранее рассматривался НАТО и сионистскими структурами как инструмент давления на регион, пишет Telegram-канал Sepah Pasdaran.