Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Հասարակությունն ազգային, կրոնական կամ լեզվական հատկանիշներով պառակտելու փորձերը պահանջում են համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը, կարծում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպայում և նախևառաջ Ուկրաինայում ու Բալթիայի երկրներում ուժեղանում է նացիոնալիզմի, հակասեմականության, ռուսատյացության դրսևորումը։ Վարվում է մարդատյաց գաղափարների անթաքույց քարոզչություն, ակտիվանում է նեոնացիստների, այլ արմատականների գործունեությունը»,- ասել է Լավրովը Մոսկվայում մարդատյացությանը, հակասեմականությանը և ռասիզմին դիմակայելուն նվիրված «Պաշտպանենք ապագան» միջազգային կոնֆերանսի մասնակիցների իր դիմումում։
«Խոր մտահոգություն են առաջացնում հասարակությունը ազգային, կրոնական, լեզվական հատկանիշներով պառակտելու փորձերը։ Այդ վտանգավոր գործողությունները պահանջում են համաշխարհային հանրության ամենաեռանդուն արձագանքը, և այս առնչությամբ հայրենական դիվանագիտությունը պատրաստ է լայնորեն համագործակցել բոլորի, այդ թվում Ռուսաստանի և այլ պետությունների հրեական համայնքների հետ»,- ավելացրել է նախարարը։
Մարդատյացությանը, հակասեմականությանը և ռասիզմին դիմակայելուն նվիրված Մոսկվայի «Պաշտպանենք ապագան» միջազգային համաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 22-23-ին, արդեն երրորդ անգամ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.