Կրկին ոսկի ու արծաթ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայաստանի օլիմպիադայի թիմը կրկին փայլուն արդյունք է ցույց տվել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում։
Օրերս կայացած Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 14-րդ օլիմպիադայում Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արտաշես Գյոլեցյանն արժանացել է ոսկե մեդալի, ինչպես նաև հատուկ դիպլոմի՝ «Տվյալների վերլուծության» փուլում ամենալավ արդյունքը ցույց տալու համար։ Վերջինս ոսկե մեդալի էր արժանացել նաև անցած տարի։ Քվանտ վարժարանից Դավիթ Գյուլամիրյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը ստացել են պատվոգրեր։
Բյուրականի աստղադիտարանից News.am-ին հայտնում են, որ օլիմպիադան անցկացվել է Կոլումբիայում նոյեմբերի 14-21-ը առցանց։ Օլիմպիադային մասնակցում էին 49 երկրի 298 մասնակից։
Նշենք, որ համաձայն ավանդույթի՝ օլիմպիադային ընդառաջ Հայաստանի թիմի մասնակիցներն այս տարի ևս հյուրընկալվել էին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)։ Թիմի հետ հիմնականում աշխատել են աստղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամ, Ֆիզմաթ դպրոցի աստղագիտության ուսուցիչ Վարդգես Մամբրեյանը և ԲԱ նախկին գիտաշխատող Մարիետտա Գյուլզադյանը։ Թիմին աջակցել են Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը և Հայաստանում Աստղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Հակոբյանը։
Հետաքրքիր է, որ աստղագիտության օլիմպիադայի Հայաստանի մասնակիցներն ամենից մեծ հաջողություններ են գրանցում միջազգային հարթակներում՝ թեպետ «Աստղագիտություն»-ը դպրոցական ծրագրի առանձին առարկա չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).