Կարին Տոնոյան. Պառակտում չկա
Ազատագրական շարժման մաս կազմող 5165 կուսակցության հիմնադիր Կարին Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ շարժման ներսում պառակտում բացարձակապես չկա։
«Եթե մենք գնում ենք բոլորի հետ համախմբման ուղիով, ինչպե՞ս կարող ենք պառակտվել մարդկանց հետ, որոնց հետ մեկ շաբաթ ճանապարհ ենք անցել»,- ասաց Տոնոյանն ու նշեց, որ փողոցում բողոքի գործողությունների ընթացքում որևէ անգամ խնդիր չեն ունեցել ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամների հետ։
Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամներն են Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Սասնա ծռեր»-ի նախկին անդամ Պավլիկ Մանուկյանը և այլք։
Տոնոյանի խոսքով, իրենք օրակարգի առաջին հարցը կատարել են, ազդակներ են ուղարկել, որ կա բողոք սահմանագծման ու սահմանզատման վերաբերյալ, պետք է հիմա անցնել Փաշինյանի հրաժարականին հասնելուն։
«Մենք բոլորս գնում ենք կործանման։ Այս ընթացքում համոզվել ենք, որ համախմբումն այլընտրանք չունի՝ հայոց պետականության գահավիժումը թույլ չտալու համար, քանի որ երկրում չկա կառավարում, կառավարումը տապալված է, Նիկոլ Փաշինյանն անընդունակ է երկիր ղեկավարելու»,-ասացին 5165 շարժման անդամները, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 17:19
Романос Петросян освобожден от должности руководителя Службы государственного контроля Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства республики.
-
2025-07-17 17:17
Росавиация предоставила допуски авиакомпании "Аэрофлот" и дочерней компании "Россия" к регулярным рейсам во второй город Армении - Гюмри.
-
2025-07-17 17:16
«В случае, если перед Грузией встанет вопрос о мире и стабильность или его отсутствии с безвизовым режимом с ЕС, то мы отдадим предпочтение миру и стабильности», - заявил в беседе с журналистами премьер-министр Грузии Ираклий Кобахидзе.
-
2025-07-17 17:11
Правоохранительные органы возбудили уголовное дело по факту уклонения от уплаты налогов в особо крупных размерах со стороны Прошянского коньячного завода.