Իրանցի վարորդները ադրբեջանական մեքենաները կլիցքավորեն վառելիքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես ենթադրում եմ, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցածր գնով են վառելիքը վաճառելու, հետևաբար իրանցի վարորդները, եթե հայկական կողմը չխոչընդոտի նրանց մտնել այդ ճանապարհ, կգնան այնտեղ կլիցքավորեն մեքենաները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Նրա խոսքով, հայտնի է, որ Իրանում վառելիքն ավելի էժան է և իրանցի վարորդները Հայաստան մուտք գործելիս թաքստոցների մեջ պահում են վառելիք. «Մեր մաքսավորները երբ հայտնաբերում են վառելիքը, պարտադրում են, որ թափեն: Այս դեպքում իրանցիները կարող են թեքվել դեպի Գորիս-Կապան ճանապարհ, որ ադրբեջանական բենզալցակայանում լիցքավորեն իրենց մեքենաները:
Այդ ճանապարհը իրանցիների հմար գրավիչ է մի քանի պայմանով. Նախ ավելի լայն է, ծանրաբեռնված չի, և ունեն Ադրբեջանի կողմից առաջարկվող էժան վառելիք: Իսկ եթե նույն պարսիկը այնտեղ ևս մեկ մաքսակետ է անցնում, Իրանի քաղաքացին այդ գումարը բաշխում է իր բեռի արժեքի վրա, որը վճարում է ՀՀ քաղաքացին,-ասաց Վահե Հակոբյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհը մշտապես խցանումների մեջ է, և եթե մեկ մեծ բեռնատար է փորձում մտնել ոլորանի մեջ, ապա այնտեղ արգելափակվում են բոլորը և հոսքի մեծացման պատճառով այդ հատվածը 2-3 ժամում են անցնում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.