Վահե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԿԱՍԿԱԾ ՉՈՒՆԵՄ, ՈՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ
«Կասկած չունեմ, որ Սյունիքի վերաբերյալ պատրաստվում է որոշակի գործընթաց․ կալանքի են վերցվում այնպիսի մարդիկ, որոնք լավ համբավ ու հեղինակություն ունեն Սյունիքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաե Հակոբյանը։
Նա ընդգծեց՝ հարուցված քրեական գործերը շինծու են,դրա վառ ապացույցներից մեկը, մասնավորապես, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի ժամանակ Լուսինե Ավետյանի հայտարարությունն էր, որով նա հրաժարվեց իր նախորդ ցուցմունքից։
«Լուսինե Ավետյանը դատարանում փաստացի ասաց՝ այն ցուցմունքը, որի հիման վրա այսօր կալանավորված է Առուշ Առուշանյանը, ինքը ճնշման տակ է տվել։ Էլ ինչպե՞ս պետք է բացատրել հանրությանը, որ հասկանան՝ սա մեկ մարդու նեղ անձնական վրեժխնդրության և Սյունիքի նկատմամբ ոտնձգությունների հարց է»,- նշեց պատգամավորը:
Վահե Հակոբյանն անդրադարձավ նաև Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը։
«Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին 26-ին խուսափեց բանավոր պարտավորությունները վերածել փաստաթղթի, ինչով դրա առաքելությունն իջեցրեց գուցե իր տեղակալի, գուցե՝ ապագայում ստեղծվելիք հանձնաժողովի ղեկավարի վրա, բայց ինչի՞ համար դա արեց ու ինչի՞ դիմաց, որ այդ ժամանակը նրան տվեցին»,- ասաց նա։
Հակոբյանը շեշտեց՝ այսօր գնալ նոր պայմանավորվածությունների՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված իր պարտավորությունը չի կատարել, անտրամաբանական է։
«Ինչպե՞ս կարելի է այսօր գնալ անգամ բանավոր պայմանավորվածությունների, եթե 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում ընդգրկված կետերը դեռ չեն իրականացվել Ադրբեջանի կողմից, գերիները չեն վերադարձվել, զորքերն իրենց տեղում չեն։ Ի դեպ, Փաշինյանն ասաց, զորքերը հետ են քաշվել իր հրամանով, և այդպիսով տվեց ինքնախոստովանական ցուցմունք։ Շուտով այս ամենը լոգիկ տեսք է ունենալու, և բոլորը ենթարկվելու են պատասխանատվության»,- ասաց պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.