Հայաստանը ափսոսանք է հայտնել․ ՔԶԱԿ-ն առաքելություն չի գործուղել Արցախ
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 26-րդ համաժողովին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Համաժողովի ընթացքում Հայաստանն ազգային հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը։ Հայկական կողմն ափսոսանք է հայտնել, որ Տեխնիկական քարտուղարությունը ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը։ Նա` որպես ՀԱՊԿ նախագահող երկրի ներկայացուցիչ, հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որն անդրադառնում է զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի կիրառման անընդունելիությանը, կազմակերպության տեխնիկական ուղղվածության պահպանման և վերջինիս չքաղաքականացման կարևորությանը։
ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծել են զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ Կոնվենցիային անդամակցող երկրների հայտերին արագ արձագանքելու հարցում տեխնիկական քարտուղարության օբյեկտիվության և անաչառության պահպանման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում Արցախում ֆոսֆորային զինամթերք էր օգտագործել` այն կիրառելով անտառներում, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:
Ֆոսֆորային զենքը քիմիական այն զինատեսակներից է, որոնց կիրառությունն արգելված է միջազգային մարդասիրական օրենքներով։
Այն ոչնչացնում է ոչ միայն անտառները, օդը, ջուրը, կենդանական աշխարհն ու ողջ շրջակա կենսաբազմազանությունը, այլև շատ լուրջ բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.