Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ․ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԵԳԱՏԻՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ
Պետք է հստակ արձանագրել, որ ինչպես մարդկանց գիտակցության, այնպես էլ կենցաղի և առօրյա կյանքի մեջ ինչ-որ բաներ են փոխվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով մի շարք համայնքերում ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ի պարտությանը։
«Մարդկանց գիտակցության մեջ ինչ-որ բաներ փոխվել էին անգամ մինչև հունիսի 20-ի ընտրությունները, սակայն մանիպուլյատիվ տեխնոլոգիաների և տարբեր ընդդիմադիր սեգմենտների վարքը պայմաններ ստեղծեց, որ գործող վարչապետն այնչափ քվեներ ստանա, ինչ որ ստացավ։
Մարդիկ, ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո քաղաքական խոր ապատիայի մեջ են, չեն ուզում շատ ասոցացվել քաղաքական պրոցեսների հետ։ Եվ հենց նաև դա էր պատճառը, որ ինչպես պառլամենտական, այնպես էլ առավել ևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ մասնակցությունը բավականին ցածր եղավ, իսկ երեկ կայացած ընտրությունների ժամանակ՝ խիստ ցածր։
Այսինքն՝ եթե դու պարտվում ես անգամ այն համայնքներում, որտեղ մի քանի ամիս առաջ՝ խորհրդարանական ընտրություններին, ունեցել ես գերիշխանություն, դա շատ բանի մասին է խոսում։ Սա նշանակում է, որ իրավիճակ, իհարկե, փոխվել է, իրավիճակը մարդկանց մտքերում որոշակիորեն տրանսֆորմացվել է։
Բայց այստեղ խնդիրը ոչ այնքան նրանում է, որ քաղաքական ուժերն են նպաստել դրան, այլ այն հանգամանքը, որ սույն մարդու ստերը, մանիպուլյացիաները և կեղծիքն արդեն հասնում են մարդկանց գիտակցությանը։ Եթե մարդիկ նախկինում չէին ուզում հավատալ, ապա հիմա հասկանում են, որ իրավիճակը կտրուկ փոխվել է. իրավիճակը փոխվել է բանկերում, խանութներում, ուսումնարաններում։ Իրավիճակի նեգատիվ փոփոխությունը մարդկանց, բնականաբար, իրականություն է վերադարձնում», - նշեց Ալեն Ղևոնդյանը։
Քաղաքագետը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեև շատ համայնքներում իշխանությունը պարտվել է, և ստեղծված տեղական դաշինքները որոշակի հաջողություններ են գրանցել, հիմնական հարցադրումն այն է, թե արդյոք այդ դաշինքներն իշխանության՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ռազմավարության մաս չեն կազմում։
«Այսինքն՝ իշխանությունը հասկացել է, որ ռեյտինգային անկումը մեծ է, և պետք է տեղերում աշխատել ինչ-որ շրջանակների հետ, որոնք համեմատաբար բարձր լեգիտիմություն ունեն։ Վերջիններս, ներկայանալով անկախ, մտել են պայքարի մեջ և տարել ինչ-որ քվեներ՝ այն, ինչ ՔՊ-ն անհատապես չէր կարող անել։
Երբ ընդդիմությունն այս հանգամանքը հաշվի չի առնում՝ ոգևորվելով իշխանության պարտությունից, պետք է իրավիճակն ավելի սթափ գնահատի՝ ճիշտ իրականության մեջ սեփական ռազմավարություն մշակելու համար», - նշեց Ալեն Ղևոնդյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 09:57
Премьер-министр Армении Никол Пашинян пытается натравить на бизнесмена Самвела Карапетяна всех недовольных экономическим положением страны. Об этом заявил в интервью РИА Новости первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин.
-
2025-06-24 09:32
Удары по ядерным объектам Ирана не несут радиационной угрозы для Армении на данном этапе. Опасен сам прецедент, сказал Sputnik Армения эксперт по вопросам энергетики Ара Марджанян.
-
2025-06-24 09:26
Премьер-министр Никол Пашинян призвал Католикоса всех армян Гарегина II как можно скорее отказаться от титула и покинуть патриаршие покои. Вновь повторив обвинения в адрес Католикоса и назвав его мирским именем Ктрич Нерсисян, Пашинян также призвал последователей Армянской Апостольской церкви и духовенство потребовать отставки Католикоса.
-
2025-06-24 09:24
Руководство ереванского торгового центра "Далма Гарден Молл" (Dalma Garden Mall) выразило поддержку арестованному предпринимателю Самвелу Карапетяну — основателю комплекса.