Իշխան Սաղաթելյան. Գտնվում ենք հանրահավաքների անցկացման նախապատրաստման փուլում
Մենք հանրահավաքներ չենք անցկացնում, որովհետև նախապատրաստական փուլում ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 7-ին ասաց «Հայաստան» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Դիմադրության շարժումը, նրա խոսքով, պետք է դառնա համազգային շարժում, որը կգործի երկու ճակատով՝ արտաքին թշնամու և Հայաստանի իշխանությունների դեմ։ «Մենք անպայման փողոցներ դուրս կգանք, բայց ավելի կազմակերպված և համախմբված, որպեսզի մարդկանց հիասթափության չհասցնենք։ Մեր քայլերը պայմանավորված չեն իշխանությունների գործողություններով։ Մենք այժմ աշխատում ենք մարզերում, կարևորություն ենք տալիս ցանցային աշխատանքին և պատրաստ ենք լայն համագործակցության բոլոր առողջ ուժերի հետ»,- հավաստիացրեց նա՝ չնշելով, թե արդյոք «Հայաստանի» հետ պատրաստ է համագործակցել որևէ ուժ։
Իշխան Սաղաթթելյանը նշեց, որ տարեսկզբին ընդդիմությանը չհաջողվեց հասնել համաժողովրդական ապստամբության՝ հավաստիացնելով, որ առաջիկայում դրա համար կարվի ամեն բան։ «Երբ մենք հասնենք իշխանափոխության, աշխարհը Հայաստանին կնայի այլ աչքերով։ Վերջերս ես Ղարաբաղ էի մեկնել։ ԱԳՆ ղեկավարը, ինչպես նաև տարբեր ուժեր տեղում հստակ նշում էին Ղարաբաղի համար անկախության հասնելու կարևորությունը։ Բայց Հայաստանի իշխանությունների համար դա երկրորդական հարց է, այն հիմա արդեն Հայաստանի սահմանների պաշտպանությունն է ներկայացնում որպես ձեռքբերում»,- ընդգծեց փոխնախագահը։
Նա վստահություն հայտնեց, որ ժողովրդի թիկունքի հետևում բանակցություններ են վարվում, և Ադրբեջանի նախագահը պահանջել է նշել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ժամկետը։ «Կարևոր չէ՝ կանվանվի միջանցք, թե այլ կերպ, ավելի կարևոր է բովանդակությունը։ Հայաստանի իշխանությունները վաղուց չեն սպասարկում ժողովրդի շահերը»,- ամփոփեց Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 14:09
Трагическим инцидентом завершилась прогулка на квадроцикле в курортном Цахкадзоре (Котайкская область Армении), сообщает сайт криминальных новостей shamshyan.com.
-
2025-05-24 14:08
Министерство иностранных дел Армении с 26 по 27 мая проведет второй международный форум «Ереванский диалог», в котором примут участие иностранные политики, а также представители научных кругов, гражданского общества и частного сектора. Дискуссии будут проходить под общим девизом «Навигация в условиях неопределённости».
-
2025-05-24 14:02
Вооруженные силы России нанесли групповой удар высокоточным оружием по предприятию ВПК Украины, сообщает Минобороны РФ.
-
2025-05-24 13:56
«Я сейчас очень боюсь, что внеочередными или даже очередными выборами в Национальное Собрание в 2026 года Пашинян и стоящие за ним силы заставят народ легитимизировать так называемый мирный договор», – заявил политолог, руководитель аналитического центра «Восканапат» Грант Мелик-Шахназарян в эфире программы «Есть вопросы» на Aysor.am.