Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ԿԲ-Ն ՊԵՏՔ Է ԿՏՐՈՒԿ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԻ
ՀՀ ֆինանսական շուկայում մի քանի օրում դոլարի փոխարժեքը 478 դրամից հասավ 492 դրամի: Դրամի նման թռիչքային արժեզրկման պատճառները պարզելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ Սուրեն Պարսյանին:
«Նախ ուզում եմ հիշեցնել, որ ամռանը, երբ որ սկսվեց դրամի արժևորումը, այն հիմնականում պայմանավորված էր արտահանման ծավալների աճով, մասնավորապես՝ պղնձի, ոսկու, մոլիբդենի գները միջազգային շուկայում աճել էին, և չնայած արտահանման բացարձակ թիվը նվազել էր, բայց արժեքն ավելացել էր, քանի որ ավելի թանկ ապրանք էինք արտահանում: Դրա հաշվին մեծ քանակությամբ դոլար էր գալիս մեր տնտեսություն: Դրան գումարվում է նաև այն փաստը, որ տարվա ընթացքում դրսից տրասֆերտների հոսք է եղել, նախորդ տարվա համեմատ 40-50%-ով աճել էր այն՝ հատկապես ԱՄՆ-ից»,-ասաց տնտեսագերը:
Ըստ Պարսային՝ պետք է հաշվի առնենք, որ կառավարությունը 2020 թ. հունվարի 25-ից սկսած կտրուկ ավելացրել ր պետական պարտքը՝ թողարկելով 750 մլն դոլարի պետական պարտատոմս, այնուհետև հաջորդ 10 ամիսների ընթացքում՝ հունվար-հոկտեմբերին, պետական պարտքն ավելացրել էր 1.2 մլրդ դոլարով, որի զգալի մասը դոլարով էր, ինչն ուղղակի ազդեցություն ունեցավ դրամ-դոլար փոխարժեքի վրա:
Տնտեսագերը շեշտեց, որ կառավարությունը պարտքով ներգրավվող արտարժույթը օգտագործեց դրամը ժամանակավոր կայունացնելու, արժևորելու համար, բայց դրա հաշվին երկար չէին կարող պահել դրամի կուրսը:
2021թ. առաջին կիսամյակում դրամի արժևորման մյուս գործոնը, ըստ Պարսյանի, տնտեսական աճի տեմպն էր, երբ առաջին 6 ամիսներին այն 6.5-7% էր կազմում, բայց հաջորդ կիսամյակի ընթացքում կտրուկ նվազեց:
«Ամփոփելով այս ամենը՝ նշենք, որ արդեն այս տարեվերջին կտրուկ դանդաղել է տնտեսական աճի տեմպը՝ հասնելով 4.3%-ի. այն դեպքում, երբ հաստատված պետական բյուջեով 2021թ-ը պետք է ավարտենք 4.8%-ով, իսկ լավագույն կանխատեսումներով պետք է 6.5% ապահովվեր: Բնականաբար այս ցուցանիշները չենք ունենալու: Նվազել է նաև դրսից եկող տրասֆերտների ծավալը, իսկ առաջին կիսամյակին այն մեծ էր, քանի 2020 թվականին արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել էր, որը, բնականաբար, հանգեցրեց նրան, որ 2021 թ.առաջին կեսին նրանք ավելի շատ գումար ուղարկեցին, որպեսզի պարտքերն այստեղ փակեն»,-շեշտեց Սուրեն Պարսյանը:
Նրա խոսքով՝ դոլար-դրամ փոխարժեքի վրա ազդել է նաև դեպի միջազգային շուկա ուղղակի արտահանումը, աբցի այդ երկրորդ կիսամյակում պղնձի գները մի փոքր նվազել են, նաև նշեմ, որ կառավարությունը բերեց պետական տուրքի նոր օրենքի նախագիծ, որով, ըստ էության, լրացուցիչ տուրքի ձևով, հարկեր գանձեց պղնձի և մոլիբդենի արտահանումից, և սա էլ իր հերթին որոշակի զսպող հանգամանք հանդիսացավ արտահանման դեպքում:
«Այս ամենին գումարվում է նաև այն, որ տարեվերջին մենք մեծ քանակությամբ ապրանքներ սկսեցինք ներկրել Հայաստան՝ նախատոնական առևտուրը կազմակերպելու համար: Այդ ապրանքները ներկրելու համար արտերկրում դրանք գնում են դոլարով և այդ արտարժույթի պահանջարկն գործարարների մոտ տարեվերջին ավելանում է: Նրանք մեծ քանակությամբ դոլար են Հայաստանից տարել ապրանք բերելու համար և շարունակում են տանել»,-նկատեց տնտեսագետը:
Panorama.am-ի հարցին, թե նման գործոններն ինչ հաճախականությամբ կարող են ազդել դրամի արժեզրկման վրա՝ տնտեսագետը պատասխանեց, որ այդ գործոնը ամեն տարի է արձանագրվում և տարեվերջին սովորաբար արձանագրվում է դրամի արժեզրկում:
Նրա խոսքով, որ այս տարվա տարեվերջին կառավարությունը մի շարք չկատարված պետական ծրագրեր ունի, որոնք փորձում է հապշտապ կերպով անել և մեծ քանակությամբ դրամ է նետում շուկա, որը կարող է լինել նաև նպաստների, պարգևավճարների ձևով և այլն և մեծ քանակությամբ դրամի ներմուծումը շուկա, բերում է վերջինիս արժեզրկմանը:
«Մի շարք գորոծոններ կան, որոնք ազդում են դոլար-դրամ փոխարժեքի այս իրավիճակի վրա: Կարծում եմ՝ դրամի արժեզրկման պրոցեսը կշարունակվի մինչև տարվա վերջ, եթե Կենտրոնական բանկը կտրուկ միջամտություններ չանի, օրինակ՝ շուկա դոլար բաց չթողնի և այլն»,-ասաց Սուրեն Պարսյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.