Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետն ասել է` որն է ՀԱՊԿ առաջնահերթություններից մեկը
ՀԱՊԿ ուժային ներուժի զարգացումը կոալիցիոն ռազմական շինարարության մեջ համագործակցության առաջնահերթություններից է։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովն այդ մասին հայտարարել է այսօր ճեպազրույցի ժամանակ։
«ՀԱՊԿ շրջանակում հիմնական ուժերն ուղղված են հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը, կազմակերպության անդամ պետությունների մարտահրավերներին և անվտանգությանը սպառնացող վտանգներին արձագանքելու համար դրա պատրաստության բարձրացմանը», – ասել է Գերասիմովը։
Ինչպես նշել է Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետը, հատուկ ուշադրություն է դարձվում ճգնաժամային արձագանքման համակարգում ուժային ներուժի զարգացմանը, ՀԱՊԿ խաղաղապահ բաղադրիչի ամրապնդմանը, միջազգային կազմակերպությունների և այլ երկրների պաշտպանական գերատեսչությունների հետ փոխգործակցության մակարդակի բարձրացմանը։
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում պարբերաբար անցկացվում են համատեղ պատրաստության միջոցառումներ և մշակվում հակաահաբեկչական գործողություններ։
«Վստահության միջոցների ամրապնդման և անվտանգության հարցերի լուծման նպատակով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ընդլայնել արտասահմանյան գործընկերների հետ փոխգործակցության մասշտաբները։ Ինչպես և նախկինում, առաջնահերթ նշանակություն է տրվում ԱՊՀ անդամ երկրների հետ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների պահպանմանը, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանը», – ասել է Գերասիմովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.