ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԹԱՐԳՄԱՆՎԵԼ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՄԻԼԹՈՆ ՖՐԻԴՄԵՆԻ ԿԱՊԻՏԱԼԻԶՄ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 10-ին, կայացավ 20–րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ գիտական աշխատություններից մեկի՝«Կապիտալիզմ և ազատություն» գրքի շնորհանդեսը: Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Միլթոն Ֆրիդմենն իր այս գրքով կարևոր ներդում է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրների ինչպես տնտեսագիտության մեջ, այնպես էլ տնտեսության զարգացման գործում:
Միլթոն Ֆրիդմենի գիրքը Newmag հրատարակչությունը հայերեն թարգմանել ու հրատարակել է Արդշինբանկի նախաձեռնությամբ:
«Շուրջ մեկ տարի առաջ մեր գործընկերներից մեկը մի խոսակցության ժամանակ նկատեց, որ Ֆրիդմենի գիրքը հայերեն չկա և մենք նախաձեռնեցինք այն հայ ընթերցողին ներկայացնելու գործը: Ուրախ եմ, որ Նյումեգ հրատարակչության հետ համագործակցության մեր արդյունքը այսօր կարող ենք ներկայացնել ձեզ և լայն հանրությանը», - իր խոսքում նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Շնորհանդեսին մասնակցում էին անվանի տնտեսագետներ, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, տնտեսագիտության պրակտիկ և տեսական ոլորտներում գործող անվանի անհատներ:
Գրքի հայերեն հրատարակության նախաբանում Արդշինբանկը կարևորելով աշխատության հրատարակումը նշում է: «Լինելով Հայաստանի խոշորագույն և համակարգաստեղծ բանկերից մեկը, «Արդշինբանկը» մշտապես կարևորել է տնտեսագիտական մտքի խթանումը, ֆինանսական համակարգի ինստիտուցիոնալ զարգացումը։ Միլթոն Ֆրիդմենի գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը մեր համեստ ներդրումն է այդ գործում: «Արդշինբանկը» վստահ է, որ մեր հավաքական միտքը, բարձրակարգ կրթությունը և լիակատար փոխըմբռնումը զարգացման նոր հորիզոններ են բացելու»:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 07:32
Самвел Карапетян – очередная тема, в которой интересы Никола и Алиева полностью совпадают, - написал в соцсети медиаэксперт Карен Вртанесян.
-
2025-06-18 07:31
«Преследование властями Самвела Карапетяна направлено как на политические, так и на коммерческие цели, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-06-18 07:29
«Джавахкская диаспора России» обратилась к Католикосу Всех армян Гарегину II с посланием, в котором говорится:
-
2025-06-17 13:34
Представители московских армянских организаций посетили посольство Исламской Республики Иран в РФ, и выразили свою солидарность с народом Ирана в эти тяжёлые дни.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-05 16:11
Արդշինբանկը կանցկացնի «Cashback Mastercard բոլոր քարտապաններին» ակցիան՝ նշանավորելով ամառը ևս մեկ հաճելի և օգտակար համագործակցությամբ:
-
2025-05-06 12:33
Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին, որի ընթացքում տնկվել է շուրջ 300 ծառ։
-
2025-04-21 12:25
«Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը hաջողությամբ ավարտվել է։
-
2025-04-17 16:29
Բրիտանական Global Banking & Finance Review ֆինանսական ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է 2025 թվականի Հայաստանի լավագույն բանկը միաժամանակ չորս անվանակարգերում. լավագույն կորպորատիվ բանկ, լավագույն բանկ կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության (CSR) ոլորտում, լավագույն փրայվիթ բանկ և լավագույն մանրածախ բանկ։