«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՌԱՎԵԼ ԱՄՈՒՐ ԶԳԱԼ ԻՐԵՆ ԲՈԼՈՐ «ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ» ԱՌԱՋԻԿԱ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, մենք տեղեկացրեցինք, որ շուտով լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու ոչ միայն պաշտպանական գերատեսչությունում, այլ ընդհանրապես կառավարությունում: Եվ ահա, նախօրեին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է աշխատանքից ու նշանակվել պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս բոլոր նշանակումները փաստացի տեղավորվում են նույն տրամաբանության մեջ: Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշել, որ Նիկոլ Փաշինյանը սակավաթիվ թիմակիցների է լիարժեք վստահում, և խնդիր կա հնարավոր բոլոր ոլորտներում նշանակել այնպիսի մարդկանց, որոնք անվերապահ, լիարժեքորեն հավատարիմ են ու վստահելի:
Իր վաղեմի ամենահավատարիմ «զինակիցների» միջոցով այսպիսի վերադասավորումներով Փաշինյանը փորձում է առավել ամուր զգալ իրեն բոլոր «հարթակներում» առաջիկա հնարավոր մարտահրավերներին ընդառաջ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջին հերթին դա է պատճառը, որ Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՊՎԾ ղեկավար, Հակոբ Սիմիդյանը՝ շրջակա միջավայրի նախարար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-21 14:10
Информации о том, на каком участке будет проводиться следующий этап делимитации с Азербайджаном, пока нет. Об этом в беседе с журналистами в парламенте заявил спикер Ален Симонян, передает Sputnik Армения.
-
2024-05-21 14:07
Партия премьер-министра Армении Никола Пашиняна "Гражданский договор" исключает возможность проведения в стране внеочередных парламентских выборов. Об этом заявил журналистам в парламенте депутат парламентской фракции "Гражданский договор" Ваагн Алексанян, передает Sputnik Армения.
-
2024-05-21 14:04
В Молдавии начались штабные учения НАТО Regex 2024, в рамках которых организуются семинары по подготовке военных в соответствии с западными стандартами. Об этом сообщает пресс-служба Минобороны Молдавии, передает Verelq.am.
-
2024-05-21 14:03
В Тавуше одновременно разворачиваются два тревожных процесса. Во-первых, происходит вопиющее нарушение территориальной целостности Армении, вопиющее нарушение Конституции. Во-вторых, не менее огорчает полный крах и без того хрупкой демократии Армении. Об этом на своей странице в Фейсбук пишет экс-министр иностранных дел Армении Вардан Осканян, передает Verelq.am.