Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել ԼՂ հեռավոր Բադարա գյուղի բնակիչներին
Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները հումանիտար-բժշկական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Բադարա գյուղում՝ կարիքավոր բնակիչներին, այդ թվում՝ երեխաներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական բրիգադը մեկնել է Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայր։ Ռազմական բժիշկները տեղի բնակչությանը ցուցաբերել են ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Եվգենի Իվանովը։
Բժիշկները որակավորված բուժօգնություն են ցուցաբերել Բադարա գյուղի ավելի քան 60 բնակչի։ Խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանի կարիքավոր բնակչության համար անցկացրել են վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, ակնաբույժի, նյարդաբանի բժշկական խորհրդատվություն։
«Այսօր մեր Բադարա գյուղ են ժամանել խաղաղապահ բժիշկները։ Մենք շատ գոհ ենք նրանց աշխատանքից։ Մաղթում ենք նրանց առողջություն, երջանկություն, հետագա հաջողություններ իրենց աշխատանքում»,-ասում է բուժկետի վարիչ Էլմիրա Կաղրամանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-03-23 21:03152
В Нагорном Карабахе зафиксировано одно нарушение режима прекращения огня, сообщается в бюллетене Минобороны России.
-
2023-03-23 21:02152
МИД Арцаха выступил с заявлением в связи с обстрелом мирного населения республики вооруженными силами Азербайджана.
-
2023-03-23 19:39190
Железная дорога Решт - Каспиан как часть транспортного коридора "Север - Юг" будет введена в эксплуатацию до 21 июня текущего года. Об этом заявил замруководителя Компании по строительству и развитию транспортной инфраструктуры Аббас Хатиби.
-
2023-03-23 19:36178
Армения примет в дар от Пентагона 13 вездеходных автомобилей и запчасти к ним, а также ряд технических устройств.