Մինսկը կփակի դեպի Եվրոպա գազի տարանցումը, եթե պատժամիջոցների դեմ այլ միջոց չլինի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ պետությունը կարող է փակել դեպի Եվրոպա գազի տարանցիկ ճանապարհը, եթե Արևմուտքի պատժամիջոցները Մինսկը դնեն արտակարգ դրության մեջ և ոչ մի այլ ելք չլինի դրան պատասխանելու համար։
«Եթե պատժամիջոցները, որոնք նրանք սահմանում են, հաստատեն ու մեզ դնեն այնպիսի նվիճակի մեջ, որ մենք ոչ մի ելք չունենանք այլ միջոցներով պատասխանելու` կօգտվենք նաև այդ կոշտ միջոցից»,- ասել է Լուկաշենկոն թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով գազի տարանցումը փակելու հնարավորությունը:
Ավելի վաղ «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ եթե Լեհաստանը փակի Բելառուսի հետ սահմանը, ի պատասխան կդադարեցվի էներգակիրների տարանցումը և Վարշավայում ստիպված կլինեն մտածել` ինչպես դրանք գնել Ռուսաստանից:
Սա առաջին հայտարարությունը չէ տվյալ թեմայի վերաբերյալ։ Առաջին անգամ տարանցման հնարավոր կասեցման մասին Լուկաշենկոն հայտարարել էր նոյեմբերի 11-ին։
Այն ժամանակ նա Եվրամիության իշխանություններին խորհուրդ էր տվել միգրանտների պատճառով Բելառուսի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը սահմանելուց առաջ մտածել գազի և բեռների տարանցման մասին, որն անցնում է բելառուսական տարածքով, մասնավորապես «Յամալ–Եվրոպա» խողովակաշարով գազի տարանցման մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.