Последние новости

Ադրբեջանում Հայաստանի 2 քաղաքացիների դեմ դատավարություն է սկսվել

Ադրբեջանում սկսվել է Հայաստանի երկու քաղաքացիների` Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դատավարությունը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նրանց մեղադրում են «ահաբեկչության» մեջ։

«Դատավարությունն ընթանում է դատավոր Էլմինա Ռուստամովայի նախագահությամբ։ Հայաստանի քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն» հոդվածով` հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ», - հայտնել են դատարանից, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր նոյեմբերի սկզբին:

Նշենք, որ ավելի վաղ 7 տարվա ազատազրկման էին դատապարտվել հայ գերիներ Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։ Նմանատիպ դատավճիռ էր կայացվել նաև 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ