Արա Այվազյան․ Անկարայից դրական քայլեր չենք տեսնում, այլ շարունակական պահանջներ
ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը չի կարծում, թե Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կարող է որևէ բան փոխվել։ Ինչպես հաղորդում է Aysor.am–ը, այս մասին նա ասել է ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում։
«Երկխոսություն ունենալը միշտ էլ լավ է, բայց մենք տեսել ենք, որ դրանից հետո չեն պահպանվել ձեռք բերված պայմանավորվածությունները, ու շատ հաճախ ականատես ենք եղել իրավիճակի լարման», - ասել է նա։
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ նախատեսվում է նրա, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչ նշանակելուն՝ նախկին նախարարը ընդգծեց, որ շատ կարևոր է, որ մեր ԱԳՆ-ում լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները։
«Բնականաբար, բոլոր ժամանակներում եղել է ձգտում առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ», - ասաց նա։
Արա Այվազյանը նշեց՝ քաջ հայտնի են Անկարայի և Բաքվի նպատակները:
«Ես մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ու ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը», - նշեց նախկին նախարարը։
Այվազյանի խոսքով՝ Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ. «Ես բավական տարակուսած եմ, թե ինչ նպատակ է հետապնդում «3+2» ֆորմատը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.