Կառավարությունը հաստատեց` թոշակների ու նպաստների չափը կավելանա
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց նախագծին, որի համաձայն` 2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա հայտնեց, որ նվազագույն կենսաթոշակի չափը 26 500 դրամից կդառնա 28 600 դրամ։
«Բացի այդ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը 26 500 դրամից կդառնա 28 600 դրամ։ Իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար 26 500 դրամից կդառնա 37 000 դրամ»,–ասաց նախարարը։
Մկրտչյանը հայտնեց, որ զինհաշմանդամության կենսաթոշակներն էլ կավելանան 3000 դրամով.
• 1-ին խումբ՝ 40 000–ից 43 000 դրամ,
• 2-րդ խումբ՝ 30 000–ից 33 000 դրամ,
• 3-րդ խումբ՝ 27 000–ից 30 000 դրամ։
Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակն էլ կավելանա 3000 դրամով (27 000 դրամից` 30 000 դրամ)։ Իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կդառնա 30 000 դրամ` 27 000 դրամի փոխարեն։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իհարկե երջանիկ չեն բարձրացումների չափերից, քանի որ դրանք դարակազմիկ չափերի չեն հասնում։ Նրա խոսքով` կենսաթոշակների շարունակական բարձրացումը կառավարության պարտավորությունն է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-06 05:19
6 мая, с 12:00 мы продолжим шествие отсюда. Об этом сообщил депутат парламента Армении, участник движения «Тавуш во имя родины» Гарник Даниелян, поблагодарив участников шествия.
-
2024-05-06 05:14
Микаэл Амбарцумян, бывший исполняющий обязанности директора СНБ, заявил, что будет рядом с Багратом Србазаном.
-
2024-05-06 05:11
Израильские власти провели обыск в гостиничном номере в Иерусалиме, который использовался телеканалом Al Jazeera в качестве офиса, после того как в воскресенье правительство страны решило прекратить работу катарского телеканала сообщает Reuters со ссылкой на источники в Израиле и телеканале.
-
2024-05-06 05:06
К шествию, возглавляемую архиепископом Багратом Галстаняном, присоединился и выразил свою поддержку сын экс-начальника генштаба ВС Армении, генерал-полковника Юрия Хачатурова, Игорь Хачатуров.