Последние новости

Նեդ Փրայս. ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է Փաշինյան-Ալիև բանակցությունները Բրյուսելում

ԱՄՆ պետդեպարտամենը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները Բրյուսելում։ Այս մասին իր Թվիթերում գրել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս Բրյուսելում կայացած հանդիպումը։ Մենք վճռականապես սատարում ենք մասնակցությունն ուղղակի բանակցություններին՝ տարածաշրջանում ապագայում խաղաղության հաստատման համար»,- գրում է պետդեպարտամենտի ներկայացուցիչը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ