Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «3+3» ձևաչափում համագործակցությունը
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլյութ Չավուշօղլուն այսօր քննարկել են «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի իրագործման հարցերը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան), փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Հանդիպումը կայացել է Իսլամաբադում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակում։
«Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների նախաձեռնած «3+3» համագործակցության ձևաչափի առաջին հանդիպման (Մոսկվայում կայացած) արդյունքները։ Շահագրգռվածություն են արտահայտել առաջ մղելու համագործակցության այս մեխանիզմը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարները քննարկել են նաև Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակը, Արցախի գծով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն ու հետպատերազմյան շրջանում տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման հետ առնչվող հարցեր, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.
-
2025-06-17 19:27
Давид Амбарцумян, мэр Масиса, обратился к соотечественникам с предложением в этом году широко и торжественно отпраздновать праздник Кафедрального Собора Святого Эчмиадзина, который Армянская Апостольская Церковь отмечает в воскресенье, 22 июня.